Այլ Լուրեր

USD BUY - 360.00+0.00 USD SELL - 361.50+0.50
EUR BUY - 401.00+1.00 EUR SELL - 403.50+0.00
OIL:  BRENT - 92.42+0.79 WTI - 86.60+0.80
COMEX:  GOLD - 4020.70-2.05 SILVER - 51.10-2.78
COMEX:  PLATINUM - 1564.40-0.84
LME:  ALUMINIUM - 3066.50+0.13 COPPER - 13896.50+0.93
LME:  NICKEL - 16225.00-0.78 TIN - 46439.00-0.06
LME:  LEAD - 1886.00+0.03 ZINC - 3731.00+0.54
FOREX:  USD/JPY - 158.84+0.56 EUR/GBP - 1.1163-0.52
FOREX:  EUR/USD - 1.1163-0.52 GBP/USD - 1.3345-0.74
STOCKS RUS:  RTSI - 935.93-0.37
STOCKS US: DOW JONES - 52231.89-0.30 NASDAQ - 25065.87-0.74
STOCKS US: S&P 500 - 7520.93-0.38
STOCKS JAPAN:  NIKKEI - 61248.59+1.31 TOPIX - 3929.39+0.92
STOCKS CHINA:  HANG SENG - 24315.92-0.98 SSEC - 3680.64+0.46
STOCKS EUR:  FTSE100 - 10751.59-0.29 CAC40 - 8278.59+0.55
STOCKS EUR:  DAX - 26347.45+0.31
11/11/2026  CBA:  USD - 360.48+0.05 GBP - 480.09-3.97
11/11/2026  CBA:  EURO - 401.5-3.05
11/11/2026  CBA:  GOLD - 46949-759 SILVER - 605.97-3.85
«ՓՈՓՈԽՈՒԹՅԱՆՆ ԸՆԴԱՌԱՋ». ԵՐԵՎԱՆՈՒՄ ԿԱՅԱՑԱՎ TEDX ԿՈՆՖԵՐԱՆՍ
01/10/2012 19:46
Կիսվել

«ՓՈՓՈԽՈՒԹՅԱՆՆ ԸՆԴԱՌԱՋ». ԵՐԵՎԱՆՈՒՄ ԿԱՅԱՑԱՎ TEDX ԿՈՆՖԵՐԱՆՍ

Հետաքրքիր գաղափարներ և մտքեր, հաջողված ինքնատիպ նախաձեռնություններ ու շրջապատող աշխարհը դեպի ավելի լավը փոխելու ձգտում. Երևանում կայացավ ևս մեկ TEDx կոնֆերանս, որն այս տարի կրում էր «Փոփոխությանն ընդառաջ» խորագիրը: Միջոցառման շրջանակներում ընտրված 15 բանախոսները ներկայացրեցին փոփոխությանը վերաբերող իրենց փորձն ու մտքերը, կիսվեցին գաղափարներով և պատմեցին իրենց մտահոգությունների մասին: TEDxYerevan 2012-ի ելույթներն ընգրկում էին բազմազան ոլորտներ` հանրային առողջություն, կրթություն, ճարտարապետություն, արվեստ, բիզնես և այլն: 

Ինչպես «Բիզնես 24»-ի հետ զրույցում նշեց բանախոսներից Պատրիկ Սարգսյանն, ով ԱՄՆ-ում հիմնադրել է ինֆորմացիոն տեխնոլոգիաների ոլորտում ծառայություններ մատուցող SarkissianMason ընկերությունը, TEDxYerevan-ը բացառիկ հնարավորություն է տալիս ներկայացնել սեփական փորձը և մարդկանց հայացքն ուղղել դեպի անհրաժեշտ փոփոխությանը: Պատրիկ Սարգսյանը վստահ է, որ տնտեսության զարգացման հիմքում պետք է դրվեն նորագույն տեխնոլոգիաները. այդ դեպքում միայն կարելի է ունենալ իրական մրցունակ տնտեսություն:

«Լույս» հիմնադրամի ղեկավար Ժաքլին Կարաասլանյանը TEDx-ը բնորոշեց որպես լավագույն գաղափարների ստեղծման և տարածման կարևոր միջացառում` վստահություն հայտնելով, որ այն կօգնի ներկաներին ևս մեկ անգամ խորհել ելույթներում բարձրացված հարցերի շուրջ: Ժաքլին Կարաասլանյանը  իր ելույթի միջոցով TEDx-ի մասնակիցներին ներկայացրեց կրթությունը սոցիալական փոփոխության հետ համադրելու ուղիները: «Լույս» հիմնադրամի ղեկավարը վստահ է, որ երկրի զարգացման գործում կարևոր է, որ երիտասարդները համախմբվեն գիտելիքի շուրջ:

Ելույթներով հանդես եկան նաև Kanjoya ընկերության հիմնադիր եւ ղեկավար Արմեն Բերջիկլին, առողջ ապրելակերպի կողմնակից Մադլեն Մինասյանը, ուսանող Մարկ Փափազյանը, արվեստի ոլորտը ներկայացնող Էմիլ Ասլանյանը և Սիմա Քաննինգհեմը, կենսակերպի փոփոխության կողմնակից Կարեն Հակոբյանը, լուսանկարիչ Արա Օշականը, ճարտարապետ Բեռնարդ Խուրին, ձեռնարկատեր Դեյվիդ Բեքեթը, ուսուցիչ, բլոգեր և տեղեկատվական անվտանգության մասնագետ Սամվել Մարտիրոսյանը, Birthright Armenia հիմնադրամի տնօրեն Սեւան Կաբակյանը: 

Նշենք, որ Հայաստանում TEDx միջոցառումը կազմակերպվում է արդեն երրորդ տարին անընդմեջ: 

TEDx-ը տեղական, ինքնակազմակերպվող միջոցառումների ծրագիր է և գործում է TED-ից անկախ: TED կոնֆերանսները TEDx ծրագրի համար նախանշում են միայն ընդհանուր ուղղությունը: 

TED-ը շահույթ չհետապնդող կազմակերպություն է, որն առաջնորդվում է «գաղափարներ, որոնք արժանի են տարածման» սկզբունքով: TED-ն աջակցում է այն գաղափարներին, որոնք միտված են փոխելու աշխարհը տարբեր նախաձեռնությունների միջոցով: TED-ի ամենամյա  համագումարին հրավիրվում են ողջ աշխարհի առաջատար մտածողները, որոնց ելույթներն այնուհետև հասանելի են դառնում համացանցում` TED.com կայքում: 

TED բանախոսներ են եղել Բիլ Քլինթոնը, Ալ Գորը, Ջեյն Գուդոլը, Էլիզաբեթ Գիլբերթը, պրն. Ռիչարդ Բրենսոնը, Նանդան Նիլեկանին, Ֆիլիպ Սթարքը, Նգոզի Օկոնյո Իուեալան, Իզաբել Ալենդեն և Մեծ Բրիտանիայի վարչապետ  Գորդոն Բրաունը:

11/11/2026
դրամ
Դոլար (USD)
360.48
+0.05
Եվրո (EUR)
401.5
-3.05
Ռուբլի (RUR)
4.3569
-0.001
Լարի (GEL)
138.97
+0.05
46949
-759
Արծաթ
605.97
-3.85