Գործարկվել է Պաշտոնական վիճակագրական հաշվետվությունների հավաքման առցանց հարթակը
ՀՀ վիճակագրական կոմիտեն (Արմստատ) տեղեկացնում է, որ 2024թ.-ի փետրվարի 1-ից գործարկվել է «Պաշտոնական վիճակագրական հաշվետվությունների հավաքման առցանց հարթակը» (այսուհետ՝ ՀԱՐԹԱԿ) և դադարեցվել է հաշվետվությունների՝ էլեկտրոնային փոստի միջոցով հավաքման գործընթացը:
Նշվածով պայմանավորված, Արմստատը, 2024թ.-ի փետրվարի 1-ից հետո 2024 թ.-ի հաշվետու և 2023թ.-ի տարեկան ժամանակաշրջաններին վերաբերող բոլոր պաշտոնական վիճակագրական հաշվետվությունները հավաքելու է ՀԱՐԹԱԿ -ի միջոցով՝ պահպանելով համապատասխան հաշվետվությունների ներկայացման ժամկետները: