Այլ Լուրեր

USD BUY - 386.00+0.00 USD SELL - 389.00-1.00
EUR BUY - 412.00+0.00 EUR SELL - 420.00+0.00
OIL:  BRENT - 83.92-1.96 WTI - 79.45-2.05
COMEX:  GOLD - 2328.70+1.49 SILVER - 26.82+0.56
COMEX:  PLATINUM - 967.40+2.38
LME:  ALUMINIUM - 2577.50-0.54 COPPER - 9895.50-0.96
LME:  NICKEL - 18879.00-1.87 TIN - 30603.00-1.96
LME:  LEAD - 2180.00-1.67 ZINC - 2881.00-1.54
FOREX:  USD/JPY - 156.01-1.17 EUR/GBP - 1.0714+0.56
FOREX:  EUR/USD - 1.0714+0.56 GBP/USD - 1.253+0.49
STOCKS RUS:  RTSI - 1177.42+0.00
STOCKS US: DOW JONES - 37903.29+0.23 NASDAQ - 15605.48-0.33
STOCKS US: S&P 500 - 5018.39-0.34
STOCKS JAPAN:  NIKKEI - 38405.66+1.24 TOPIX - 2743.17+2.11
STOCKS CHINA:  HANG SENG - 17763.03+0.09 SSEC - 3104.82-0.26
STOCKS EUR:  FTSE100 - 8121.24-0.28 CAC40 - 7984.93+0.00
STOCKS EUR:  DAX - 17932.17+0.00
30/04/2024  CBA:  USD - 388.00+0.19 GBP - 486.55+0.66
30/04/2024  CBA:  EURO - 416.21+0.59
30/04/2024  CBA:  GOLD - 29109.84-104.82 SILVER - 341.55-2.89
EasyPay-ը ԿարդաLOVE գրքի փառատոնի 2024 թ․-ի գլխավոր հովանավորն է
13/02/2024 11:24
Կիսվել

EasyPay-ը ԿարդաLOVE գրքի փառատոնի 2024 թ․-ի գլխավոր հովանավորն է

EasyPay ընկերությունը հանդիսանում է ԿարդաLOVE գրքի փառատոնի գլխավոր հովանավորը։ Փառատոնը կանցկացվի փետրվարի 16-18-ը «Էլիտ Պլազա» բիզնես կենտրոնում։

Գրքի տոնին ընդառաջ ԿարդաLOVE հարթակը հրավիրում է բոլոր ընթերցասերներին մասնակցել գրական հանդիպումների, ունենալ անմիջական զրույցներ ժամանակակից գրողների հետ, ստանալ մեծ զեղչեր ու անակնկալներ։

Փառատոնի ընթացքում կկազմակերպվեն գրքային վիկտորինա, բեսթսելլեր գրքերի շնորհանդեսներ, բիզնես գրքերի պանելային քննարկում, վարպետության դասեր, ԳինարBook, ԹեյարBook, հեքիաթի ժամ և այլ միջոցառումներ: Մասնակիցները հնարավորություն կունենան հանդիպելու անվանի գրողներ Հովիկ Չարխչյանին, Աշոտ Աղաբաբյանին, Հովիկ Աֆյանին, արտիստներ Նազենի Հովհաննիսյանին, Տաթև Հովակիմյանին, Անի Զաքարյանին, ինչպես նաև բիզնես խոսնակներ Սամվել Գևորգյանին, Սերգեյ Ուսնունցին, Տարոն Պապիկյանին և այլոց:

Կարևորելով գիրք կարդալու մշակույթի զարգացումը, ժամանակակից անվանի գրողներին ու նրանց գործերը ճանաչելը՝ EasyPay-ը ուրախ է լինել ԿարդաLOVE փառատոնի գլխավոր հովանավորը։

ԿարդաLOVE-ին սպասվում են շատ նվերներ ու անակնկալներ, ինչպես նաև Kindle-ի խաղարկություն EasyPay-ի կողմից։ Փառատոնին մասնակիցներն ունեն բացառիկ հնարավորություն անցնել արագ նույնականացում easywallet-ում մասնագետի օգնությամբ։ Նույնականացվող բոլոր մասնակիցները կստանան նվեր ու կմասնակցեն խաղարկությանը, որի արդյունքներն իմանալու համար կարող են հետևել EasyPay-ին սոցցանցերում։

Փառատոնի և բոլոր միջոցառումների մուտքն ազատ է։ Մանրամասները հնարավոր է գտնել այս հղումով։

30/04/2024
դրամ
Դոլար (USD)
388.00
+0.19
Եվրո (EUR)
416.21
+0.59
Ռուբլի (RUR)
4.16
-0.01
Լարի (GEL)
144.68
+0.38
29109.84
-104.82
Արծաթ
341.55
-2.89