ԲՈԼՈՐ ՃԱՆԱՊԱՐՀՆԵՐԸ ԵՐԹԵՎԵԿԵԼԻ ԵՆ
ՀՀ Արտակարգ իրավիճակների նախարարությունը տեղեկացնում է, որ դեկտեմբերի 11-ի, ժամը 11.00-ի դրությամբ բոլոր ավտոճանապարհներն անցանելի են, որոշ ճանապարհահատվածներում (Սելիմի լեռնանցքում, Կոտայքի, Սեւանի, Գավառի տարածաշրջաններում) տեղ-տեղ առկա է մերկասառույց:
Վրաստանի ներքին գործերի նախարարության արտակարգ իրավիճակների դեպարտամենտից ստացված տեղեկատվության համաձայն` Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը բաց է միայն մարդատար ավտոմեքենաների և մինչև 30 նստատեղ ունեցող ավտոբուսների համար:
Անվտանգ երթեւեկությունն ապահովելու նպատակով ավտոճանապարհներին իրականացվում են մաքրման եւ մշակման աշխատանքներ: