
ԱՎՏՈՃԱՆԱՊԱՐՀՆԵՐԸ ԲԱՑ ԵՆ
Հայաստանի Հանրապետության տրանսպորտի եւ կապի նախարարությունը տեղեկացնում է` դեկտեմբերի 12-ին, ժամը 17.30-ի դրությամբ, Հայաստանի Հանրապետության միջպետական և հանրապետական նշանակության ավտոճանապարհներն ու լեռնանցքները բաց են: Հանրապետության ողջ տարածքում առանց տեղումների եղանակ է։ Սելիմի լեռնանցքի որոշ հատվածներում առկա է մերկասառույց:
Անվտանգ երթեւեկությունն ապահովելու նպատակով ավտոճանապարհներին, անհրաժեշտության դեպքում, իրականացվում են մաքրման եւ մշակման աշխատանքներ:
ՀՀ տրանսպորտի և կապի նախարարությունը խորհուրդ է տալիս վարորդներին երթևեկել ձմեռային անվադողերով: