ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԳՐԵԹԵ ՈՂՋ ՏԱՐԱԾՔՈՒՄ ՁՅՈՒՆ Է ՏԵՂՈՒՄ
ՀՀ տրանսպորտի և կապի նախարարությունը տեղեկացնում է, որ դեկտեմբերի 14-ին, ժամը 10.00-ի դրությամբ, hանրապետության գրեթե ողջ տարածքում՝ Աշոցքում, Տաշիրում, Ստեփանավանում, Գյումրիում, Սպիտակում,Վանաձորում, Արթիկում, Արագածում, Ապարանում, Մարալիկում, Կոտայքում, Հրազդանում, Սեւանում, Դիլիջանում, Տավուշում, Ճամբարակում, Գավառում, Մարտունիում, Վարդենիսում, ձյան տեղումներ են:
Արարատում՝ Տիգրանաշենի հատվածում, տեղ-տեղ առկա է մերկասառույց:
Անվտանգ երթեւեկությունն ապահովելու նպատակով ավտոճանապարհներին անհրաժեշտության դեպքում իրականացվում են մաքրման եւ մշակման աշխատանքներ:
Միջպետական և հանրապետական նշանակության ավտոճանապարհներն ու լեռնանցքները բաց են:
ՀՀ տրանսպորտի և կապի նախարարությունը վարորդներին խորհուրդ է տալիս երթևեկել ձմեռային անվադողերով: