Այլ Լուրեր

USD BUY - 361.00-1.00 USD SELL - 363.50+0.00
EUR BUY - 408.00+0.00 EUR SELL - 410.00-3.00
OIL:  BRENT - 102.05+5.35 WTI - 92.50+3.79
COMEX:  GOLD - 4146.30-0.06 SILVER - 60.73+1.05
COMEX:  PLATINUM - 1746.30+0.78
LME:  ALUMINIUM - 3214.00-1.26 COPPER - 14438.50-1.23
LME:  NICKEL - 15958.00-3.17 TIN - 54198.00+0.56
LME:  LEAD - 1898.00-1.15 ZINC - 3870.00-0.81
FOREX:  USD/JPY - 157.92-0.15 EUR/GBP - 1.125-0.63
FOREX:  EUR/USD - 1.125-0.63 GBP/USD - 1.3205-0.34
STOCKS RUS:  RTSI - 863.54+1.01
STOCKS US: DOW JONES - 50926.56+0.04 NASDAQ - 26871.60+0.04
STOCKS US: S&P 500 - 7666.45+0.19
STOCKS JAPAN:  NIKKEI - 68309.46-0.94 TOPIX - 4091.00-0.99
STOCKS CHINA:  HANG SENG - 23972.29-2.60 SSEC - 3842.19+0.00
STOCKS EUR:  FTSE100 - 10428.27-1.68 CAC40 - 7835.31-1.62
STOCKS EUR:  DAX - 24939.35-1.03
02/10/2026  CBA:  USD - 362.55-0.27 GBP - 478.82-0.94
02/10/2026  CBA:  EURO - 407.29-2.41
02/10/2026  CBA:  GOLD - 48393-323 SILVER - 710.1+1.69
IDBank-ը՝ Իմ անտառ Հայաստան ՀԿ-ի կոնֆերանսի մասնակից
22/03/2024 22:36
Կիսվել

IDBank-ը՝ Իմ անտառ Հայաստան ՀԿ-ի կոնֆերանսի մասնակից

Անտառների միջազգային օրվա կապակցությամբ երեկ՝ մարտի 21-ին «Իմ անտառ Հայաստան» բնապահպանական հասարակական կազմակերպությունը նախաձեռնել էր կոնֆերանս «Անտառների էկոհամակարգային ծառայությունները և դրանց ազդեցությունը բիզնեսի վրա» թեմայով, որին մասնակցեց նաև IDBank-ի Կորպորատիվ բիզնեսի տնօրեն Տիգրան Մխիթարյանը։

Պանելային քննարկման ընթացքում Տիգրան Մխիթարյանը խոսել է բիզնեսի աճի հարցում բնապահպանական ծրագրերի դերի ու շրջակա միջավայրի կայունության և բնապահպանության գործում ընկերությունների ներգրավվածության կարևորության մասին։

Տիգրան Մխիթարյանի խոսքով՝ IDBank և Իդրամ ընկերությունների կորպորատիվ սոցիալական պատասխանատվության ծրագրերի ուղղություններից մեկը հենց բնապահպանությունն է։ «Պատահական չէ, որ արդեն երկրորդ անգամ Իդրամի և Բանկի համատեղ «Մի դրամի ուժը» նախաձեռնությունն իր աջակցությունն է ցուցաբերում «Իմ անտառ Հայաստան» ՀԿ-ին», – ասում է Տիգրան Մխիթարյանը։

Հիշեցնենք, որ 2022 թվականի մարտ-ապրիլ ամիսներին կուտակված «մի դրամների» ողջ գումարը՝  10․757․867 դրամն, ուղղվել է «Իմ անտառ Հայաստան» ՀԿ-ի անտառների վերականգնման ծրագրին։ Արդյունքում ընկերությունների աշխատակիցների մասնակցությամբ ծառատունկ կազմակերպվեց, ու IDBank-ի ու Իդրամի անունով 16 հազար ծառ տնկվեց Ջրաշենում: Սա խոսում է ոչ միայն ընկերությունների, այլև աշխատակիցների բարձր սոցիալական պատասխանատվության մասին։

«Իմ անտառ Հայաստանը» հիմա կրկին «Մի դրամի ուժի» շահառուն է․ ընթացիկ ամսվա՝ մարտի ընթացքում հաճախորդների վճարումների դիմաց կուտակված ողջ գումարը փոխանցվելու է «Իմ անտառ Հայաստան» բնապահպանական հասարակական կազմակերպությանը։

Իսկ թե որքան կկազմի այդ գումարը՝ կախված է յուրաքանչյուրից։ Չէ՞ որ այն գոյանում է Idram&IDBank, IDBanking.am, Idram.am առցանց հարթակներով, ինչպես նաև ընկերությունների տերմինալներով կատարված վճարումների քանակից։ Ի դեպ՝ Իդրամով վճարել կարող եք արդեն ավելի քան 20․000 վաճառակետերում՝ մի քանի ակնթարթում կատարելով Ձեր գործարքը։

Հիմա յուրաքանչյուրը կարող է դառնալ բարի կամքի դեսպան․ պարզապես միացե՛ք Իդրամին ու IDBank-ին, իրականացրե՛ք Ձեր բոլոր վճարումներն առցանց, անհպում ու անվտանգ, ու բարի գործեր կատարեք՝ առանց մի դրամ ավել ծախսելու։

ԸՆԿԵՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ ՎԵՐԱՀՍԿՎՈՒՄ ԵՆ ՀՀ ԿԲ ԿՈՂՄԻՑ

02/10/2026
դրամ
Դոլար (USD)
362.55
-0.27
Եվրո (EUR)
407.29
-2.41
Ռուբլի (RUR)
4.3363
-0.012
Լարի (GEL)
139.25
-0.11
48393
-323
Արծաթ
710.1
+1.69