
«ԱՐՄԵՆՏԵԼ»-Ի ԳԼԽԱՎՈՐ ՏՆՕՐԵՆ ԻԳՈՐ ԿԼԻՄԿՈՆ ՀԵՌԱՆՈՒՄ Է ԸՆԿԵՐՈՒԹՅՈՒՆԻՑ
«ԱրմենՏել»-ի գլխավոր տնօրեն Իգոր Կլիմկոն հեռանում է ընկերությունից: Ինչպես հայտնում են «ԱրմենՏել» ընկերության Հասարակայնության հետ կապերի ծառայությունից` Իգոր Կլիմկոյի` «ԱրմենՏել»-ից հեռանալու որոշման հետ համաձայնել է նաև ընկերության բաժնետեր հանդիասոցող «ՎիմպելԿոմ» ընկերությունների խմբի ղեկավարությունը, և ոչ մի երրորդ կողմ չի ազդել Իգոր Կլիմկոյի որոշման վրա։
Իգոր Կլիմկոն «ԱրմենՏել»-ի գլխավոր տնօրեն էր նշանակվել 2009 թվականին: