Այլ Լուրեր

USD BUY - 360.00+0.00 USD SELL - 362.00-0.50
EUR BUY - 401.00+0.00 EUR SELL - 408.00+0.00
OIL:  BRENT - 110.63+0.82 WTI - 99.44-4.25
COMEX:  GOLD - 4122.40-0.40 SILVER - 57.71+1.30
COMEX:  PLATINUM - 1644.00-0.69
LME:  ALUMINIUM - 3001.50-1.23 COPPER - 14407.50-1.17
LME:  NICKEL - 15363.00-1.44 TIN - 50384.00-2.67
LME:  LEAD - 1889.00-0.68 ZINC - 3692.00-1.06
FOREX:  USD/JPY - 158.18-0.08 EUR/GBP - 1.1224-0.04
FOREX:  EUR/USD - 1.1224-0.04 GBP/USD - 1.3372+0.34
STOCKS RUS:  RTSI - 941.08+0.77
STOCKS US: DOW JONES - 52495.88+1.02 NASDAQ - 26424.82-0.02
STOCKS US: S&P 500 - 7712.57+0.28
STOCKS JAPAN:  NIKKEI - 64621.24+0.85 TOPIX - 4043.73+0.86
STOCKS CHINA:  HANG SENG - 23651.87-0.90 SSEC - 3713.03-0.60
STOCKS EUR:  FTSE100 - 10733.00-0.29 CAC40 - 7838.49-0.38
STOCKS EUR:  DAX - 25304.42-0.06
21/10/2026  CBA:  USD - 361.4-0.05 GBP - 483.95+1.78
21/10/2026  CBA:  EURO - 405.92+0.81
21/10/2026  CBA:  GOLD - 47924-277 SILVER - 663.46-6.37
«Կոկա-Կոլա ՀԲՔ Արմենիա» ընկերությունն ու Հայաստանի գիտության և տեխնոլոգիաների հիմնադրամը (FAST) մեկնարկում են բազմաոլորտ համագործակցություն՝ խթանելու ապագայի կրթությունը և երիտասարդների զարգացումը
11/04/2024 13:43
Կիսվել

«Կոկա-Կոլա ՀԲՔ Արմենիա» ընկերությունն ու Հայաստանի գիտության և տեխնոլոգիաների հիմնադրամը (FAST) մեկնարկում են բազմաոլորտ համագործակցություն՝ խթանելու ապագայի կրթությունը և երիտասարդների զարգացումը

Ուրախ ենք հայտնելու, որ «Կոկա-Կոլա ՀԲՔ Արմենիա» ընկերությունն ու Հայաստանի գիտության և տեխնոլոգիաների հիմնադրամը (FAST) բազմաոլորտ համագործակություն են սկսում Հայաստանի 7 մարզ ընդգրկող «Արհեստական բանականության (ԱԲ) սերունդ» դպրոցական փորձարարական ծրագրի շրջանակում։

Համագործակցությունը մեկնարկեց ապրիլի 10-ին՝ Կոտայքի մարզի երկու ուսումնական հաստատությունում՝ Հրազդանի Հ. Օրբելու անվան թիվ 13 և Խ. Աբովյանի անվան թիվ 1 ավագ դպրոցներում համակարգիչներով վերազինված լաբերի բացման հանդիսավոր արարողությամբ, որոնք նվիրաբերվել են «Կոկա-Կոլա ՀԲՔ Արմենիա» ընկերության կողմից։

Բացմանը ողջույնի խոսքով հանդես եկավ «Կոկա-Կոլա ՀԲՔ Արմենիա» ընկերության Արտաքին կապերի հարցերով պատասխանատու Անահիտ Թունյանը։ «Հասարակության պատասխանատու անդամ և Հայաստանի ամենախոշոր գործատուներից մեկը լինելով՝ «Կոկա-Կոլա ՀԲՔ  Արմենիա» ընկերությունն իր պարտքն է համարում նպաստել երիտասարդների, հատկապես մարզերում բնակվողների կրթության հնարավորությունների ընդլայնմանը։  Մեր  ընկերության դերը կրթության զարգացման հարցում բավական մեծ է և ակնկալում ենք, որ, նորարական կրթական նախաձեռնություններին աջակցելով, հնարավորություն կընձեռենք մասնակիցներին բացահայտելու, զարգացնելու և իրացնելու իրենց ներուժը»,- նշեց նա։

Արհեստական բանականության հնարավորությունները «ԱԲ սերունդ»-ի աշակերտներին ներկայացրեց «Կոկա-Կոլա ՀԲՔ Արմենիա» ընկերության Որակի, անվտանգության և շրջակա միջավայրի կառավարման ղեկավար Վահան Ստեփանյանը՝ զրուցելով աշակերտների հետ «Արհեստական բանականության կիրառումը սննդի արտադրություն և առաքման ծառայություններում» թեմայով:

FAST-ի Կրթական ծրագրերի պատասխանատու Անուշ Այվազյանն էլ պատմեց ծրագրի նպատակի և ընթացքի մասին․ «ԱԲ սերունդ»-ը բազմաշերտ ու համապարփակ կրթական ծրագիր է, որի նպատակն է ստեղծել Հայաստանում արհեստական բանականության ոլորտում հետազոտողի և նորարարի ողջ կրթական ուղին՝ դպրոցից մինչև բուհ։ Ծրագրի առաջին՝ դպրոցական բաղադրիչի փորձարկման փուլը մեկնարկել է 2023 թվականի սեպտեմբերին՝ ընդգրկելով Հայաստանի 7 մարզի 15 ավագ դպրոց և ավելի քան 350 աշակերտ: Ծրագիրն իրականացնում է FAST-ը ՀՀ ԿԳՄՍ նախարարության հետ համագործակցությամբ»։

Սա երկու կառույցների միջև գործակցության միակ բաղադրիչը չէ: FAST-ի ներկայացուցիչները պատմեցին առաջիկայում սպասվող այլ համատեղ նախաձեռնությունների մասին: Մասնավորապես, ծրագրի մասնակից բոլոր դպրոցների համար ծրագրված են մասնագիտական կողմնորոշմանը և կարողությունների զարգացմանը միտված շատ նախաձեռնություններ և մրցույթներ՝ ընդգրկելով շուրջ 4000 սովորողի: Լավագույն արդյունքը գրանցող աշակերտները հնարավորություն կունենան այցելել  «Կոկա-Կոլա ՀԲՔ Արմենիա» ընկերության Երջանկության գործարան։ Սա թույլ կտա սեփական փորձով բացահայտելու այն ոլորտները, որոնք արդեն իսկ կիրառում են արհեստական բանականությունը և պատկերացում կազմելու ԱԲ-ի մասնագետների աշխատանքի կարևորության մասին։

«Կոկա-Կոլա ՀԲՔ Արմենիա» ընկերությունն արդեն 28 տարի է, ինչ գործունեություն է ծավալում տեղական շուկայում՝ լինելով ոչ ալկոհոլային զովացուցիչ ըմպելիքներ արտադրող առաջատար ընկերություններից մեկը։ Հաջողակ բիզնես գործունեության շնորհիվ Հայաստանի տնտեսությունում ունեցած ներդրումից բացի, «Կոկա-Կոլա ՀԲՔ Արմենիան» հայտնի է նաև կորպորատիվ սոցիալական պատասխանատվության լայնածավալ գործունեությամբ, մասնավորապես թափոնների արդյունավետ կառավարման, երիտասարդների զարգացման և համայքների բարեկեցության ոլորտներում։ Ընկերության կողմից իրականացվող «Երիտասարդների զարգացում» ծրագրի շրջանակում 2018-2023թթ․ վերապատրաստվել են շուրջ 35000 երիտասարդ։

FAST հիմնադրամը ստեղծվել է 2017 թվականին Հայաստանում տեխնոլոգիական նորարարությունն ու գիտական առաջընթացը խթանելու համար նպաստավոր էկոհամակարգ ստեղծելու առաքելությամբ: Այս նպատակով հիմնադրամն իրականացնում է տարբեր նախագծեր, որոնք ուղղված են երեք կարևոր հիմնասյուներում՝ կրթություն, գիտություն և գիտական արդյունքի առևտրայնացում, խորքային փոփոխություններ բերելուն: Իր գործունեության վեց տարվա ընթացքում հիմնադրամն իրականացրել է 26 ծրագիր ավելի քան 12 հազար շահառուի համար։

21/10/2026
դրամ
Դոլար (USD)
361.4
-0.05
Եվրո (EUR)
405.92
+0.81
Ռուբլի (RUR)
4.4121
+0.0379
Լարի (GEL)
139.19
-0.04
47924
-277
Արծաթ
663.46
-6.37