Այլ Լուրեր

USD BUY - 386.00+0.00 USD SELL - 390.00+0.00
EUR BUY - 412.00+0.00 EUR SELL - 419.00+1.00
OIL:  BRENT - 88.40-0.34 WTI - 82.55-0.76
COMEX:  GOLD - 2340.40+0.04 SILVER - 27.23-0.04
COMEX:  PLATINUM - 958.40+3.24
LME:  ALUMINIUM - 2569.50+0.23 COPPER - 9965.50+1.02
LME:  NICKEL - 19100.00-0.30 TIN - 32411.00-1.40
LME:  LEAD - 2207.50+0.00 ZINC - 2844.00-0.14
FOREX:  USD/JPY - 156.83-0.88 EUR/GBP - 1.0701-0.21
FOREX:  EUR/USD - 1.0701-0.21 GBP/USD - 1.2541+0.08
STOCKS RUS:  RTSI - 1186.79+0.00
STOCKS US: DOW JONES - 38386.09+0.38 NASDAQ - 15983.08+0.35
STOCKS US: S&P 500 - 5116.17+0.32
STOCKS JAPAN:  NIKKEI - 37934.76+0.00 TOPIX - 2686.48+0.00
STOCKS CHINA:  HANG SENG - 17746.91+0.54 SSEC - 3113.04+0.79
STOCKS EUR:  FTSE100 - 8147.03+0.09 CAC40 - 8065.15-0.29
STOCKS EUR:  DAX - 18118.32-0.24
29/04/2024  CBA:  USD - 387.81-0.27 GBP - 485.89+0.32
29/04/2024  CBA:  EURO - 415.62-0.67
29/04/2024  CBA:  GOLD - 29214.66+284.10 SILVER - 344.44+3.01
Երևանում անցկացվել է «Ազդեցիկ կանայք․ հասարակության մեջ կանանց դերակատարումը» համաժողովը
15/04/2024 18:54
Կիսվել

Երևանում անցկացվել է «Ազդեցիկ կանայք․ հասարակության մեջ կանանց դերակատարումը» համաժողովը

Ամերիկայի առևտրի պալատը Հայաստանում Հասարակական կազմակերպությունը Երևանում անցկացրել է «Ազդեցիկ կանայք․ հասարակության մեջ կանանց դերակատարումը» խորագրով համաժողով, որի ընթացքում սեփական խնդիրների, կարիքների, հաջողությունների ու փորձի մասին պատմել են մեր հաջողակ հայրենակցուհիները։

Պարզվում է՝ առավել քան 100 տարի կպահանջվի, մինչև սեռերի միջև լիարժեք հավասարություն լինի, մինչդեռ թվում է, թե հավասարությունն այլևս իրականություն է, իսկ դրա մասին խոսելը՝ կեղծ օրակարգ։

«Empower her» կարգախոսը մեկնարկել է 2022 թվականին Հայաստանում ԱՄՆ դեսպան Քրիստինա Քվիենի հովանու ներքո Ամերիկայի առևտրի պալատի հետ համատեղ։ Այն նպատակ ունի ընդգծել կանանց ներդրումը կառավարման մեջ, խթանել հզորացման վերաբերյալ քննարկումները և անդրադառնալ այն մարտահրավերներին ու հնարավորություններին, որոնց բախվում են կանայք Հայաստանում և ամբողջ աշխարհում:

«Հայաստանում 3 տարվա ընթացքում առաջընթաց ենք տեսնում։ Դեմոգրաֆիական տվյալների հետ ենք հաշվի նստում՝ հասկանալու, թե որն է այն ճիշտ ռազմավարությունը, որը հնարավորություն կտա փակել այդ բացը։ Բայց իհարկե ամենամեծ մարտահրավերը մարզերում է, քանի որ շրջաններում կանայք հնարավորություն չունեն աշխատելու, հասարակության մեջ իրենց տեղը գտնելու», – ասում է «Ամերիկայի առևտրի պալատը Հայաստանում» ՀԿ տնօրենների խորհրդի նախագահ, Կոկա Կոլա ՀԲՔ Արմենիա ընկերության հասարակական կապերի եւ կայունության տնօրեն Էլինա Մարգարյանն ու հավելում՝ մեր պահպանողական հասարակության շրջանում հայ կանայք դեռ շատ կարծրատիպեր պետք է կոտրեն։

Իսկ Ֆիլիպ Մորրիս Արմենիան կարծրատիպեր է կոտրում։ Կանանց դերն ու նշանակությունն այստեղ այնքան են գնահատում, որ աշխատակազմում կանայք գերակշռում են։

«Մեր ընկերությունը շատ է կարևորում կանանց ներգրավվածությունը, առաջխաղացումը, իրենց կարողությունների առավել բացահայտումը։ ՄԵնք բազմաթիվ ծրագրեր ունենք կանանց համար, որոնց շրջանակում կանանց համար հավասար պայմաններ ենք ստեղծում՝ խթանելու նրանց աճը, մոտիվացնելու, որ կանգ չառնեն ու գնան առաջ», – Ֆիլիպ Մորրիս Արմենիայի արտաքին կապերի, նորարարությունների ու գիտության գծով ղեկավար Վիկտորիա Պողոսյանի խոսքով՝ ընկերությունը հոգ է տանում նաև նորաթուխ ծնող, միայնակ մայր աշխատակիցների մասին՝ հեռավար աշխատանքի հնարավորությամբ ու գրասենյակներում ունենալով երեխաների խնամքի կենտրոններ։

Նույն մարտահրավերների առաջ են կանայք նույնիսկ ԱՄՆ-ում։ Այնտեղ ևս կարևորում են կանանց ներգրավվածությունը գիտական, հասարակական, գործարար և մյուս ոլորտներում, բայց միջսեռային հավասարությունն ԱՄՆ-ում ևս մեր պատկերացումներին չի համապատասխանում։

«ԱՄՆ-ում մենք ևս շարունակում ենք առերեսվել ոլորտային տարբեր մարտահրավերների։ Մեզ մոտ վերջին 20 տարում կանայք դեռևս ավելի քիչ են վաստակում տղամարդկանցից՝ աշխատելով նույն ոլորտում, նույն աշխատաժամանակով ու ծանրաբեռնվածությամբ», – ասում է ՀՀ-ում ԱՄՆ արտակարգ և լիազոր դեսպան Քրիստինա Քվինը, ում Հայաստանում առավելապես տպավորել են կանայք՝ իրենց կրթական բարձր ցենզով, տաղանդով, աշխատասիրությամբ, աշխատունակությամբ ու պատրաստակամությամբ։

Համաժողովն ամփոփվել է հայ գործարարա կանանց անցած ճանապարհի, անհաջողությունների ու անպայման գրանցած հաջողությունների մասին քննարկմամբ։ Բոլորի պնդմամբ՝ հաջողությունը համառություն, կամքի ուժ, պայքար ու ռացիոնալ աշխատանք է պահանջում։

Երևանում անցկացվել է «Ազդեցիկ կանայք․ հասարակության մեջ կանանց դերակատարումը» համաժողովը

29/04/2024
դրամ
Դոլար (USD)
387.81
-0.27
Եվրո (EUR)
415.62
-0.67
Ռուբլի (RUR)
4.17
-0.05
Լարի (GEL)
144.30
-0.78
29214.66
+284.10
Արծաթ
344.44
+3.01