
ԱՎՏՈՃԱՆԱՊԱՐՀՆԵՐԸ ԴԺՎԱՐԱՆՑԱՆԵԼԻ ԵՆ
ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարությունը տեղեկացնում է, որ հունվարի 11-ի ժամը 10.30-ի դրությամբ բոլոր ավտոճանապարհները հիմնականում դժվարանցանելի են:
Փակ են Սելիմի լեռնանցքը, Բերդ–Ճամբարակ, Արագյուղ–Բուժական, Տավուշի և Շիրակի մարզերի միջհամայնքային ավտոճանապարհները: Դժվարանցանելի են Լոռու, Արագածոտնու մարզերի միջհամայնքային ավտոճանապարհները:
Միևնույն ժամանակ, Վրաստանի ՆԳՆ ԱԻ դեպարտամենտից ստացված տեղեկատվության համաձայն` Ստեփանծմինդա–Լարս ավտոճանապարհը փակ է: