
ԱՎՏՈՃԱՆԱՊԱՐՀՆԵՐԸ ՀԻՄՆԱԿԱՆՈՒՄ ԴԺՎԱՐԱՆՑԱՆԵԼԻ ԵՆ
ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարությունը տեղեկացնում է, որ հունվարի 15-ի ժամը 10.00-ի դրությամբ բոլոր միջպետական և միջհամայնքային ավտոճանապարհները հիմնականում բաց են:
Փակ են Բերդ-Ճամբարակ, Արագածոտնի մարզի Երնջատափ-Նորաշեն, Թթուջուր-Ձորագլուխ գյուղերի ավտոճանապարհները:
Դժվարանցանելի է Սելիմի լեռնանցքը:
Վրաստանից ստացված տեղեկատվության համաձայն` Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը բաց է միայն մինչև 30 նստատեղ ունեցող ավտոմեքենաների համար` անվաշղթաների կիրառման դեպքում: Ճանապարհի որոշ հատվածներում առկա է մերկասառույց: