Այլ Լուրեր

USD BUY - 360.00+0.00 USD SELL - 362.00+0.00
EUR BUY - 401.50-0.50 EUR SELL - 407.00-2.00
OIL:  BRENT - 113.72+2.75 WTI - 100.09+1.58
COMEX:  GOLD - 4042.80-2.12 SILVER - 54.76-2.65
COMEX:  PLATINUM - 1569.80-1.69
LME:  ALUMINIUM - 3001.50-1.23 COPPER - 14407.50-1.17
LME:  NICKEL - 15363.00-1.44 TIN - 50384.00-2.67
LME:  LEAD - 1889.00-0.68 ZINC - 3692.00-1.06
FOREX:  USD/JPY - 156.9-0.46 EUR/GBP - 1.1214-0.30
FOREX:  EUR/USD - 1.1214-0.30 GBP/USD - 1.3395-0.06
STOCKS RUS:  RTSI - 946.44+0.99
STOCKS US: DOW JONES - 52867.98+0.02 NASDAQ - 26008.86-2.60
STOCKS US: S&P 500 - 7663.43-1.21
STOCKS JAPAN:  NIKKEI - 62693.16-0.34 TOPIX - 3965.81-0.79
STOCKS CHINA:  HANG SENG - 23093.37+0.69 SSEC - 3690.48+0.89
STOCKS EUR:  FTSE100 - 10725.03-0.26 CAC40 - 7811.26-1.39
STOCKS EUR:  DAX - 25371.75-1.07
23/10/2026  CBA:  USD - 361.14-0.19 GBP - 482.99-0.36
23/10/2026  CBA:  EURO - 404.33-0.9
23/10/2026  CBA:  GOLD - 47004-944 SILVER - 648.3-20.2
Որո՞նք են Հայաստանում առավել տարածված ազգանունները
06/05/2024 15:05
Կիսվել

Որո՞նք են Հայաստանում առավել տարածված ազգանունները

Վիճակագրական կոմիտեն հրապարակել է 2023-ին Հայաստանում ծնված երեխաների շրջանում առավել տարածված ազգանունների ցանկը: Այսպիսով, կարելի է հասկանալ՝ որոնք են Հայաստանում ամենատարածված ազգանունները:

Նախորդ տարի Հայաստանում ծնվել է 17370 աղջիկ և 19220 տղա:

Ամենատարածված ազգանունների ցանկը թե աղջիկների, թե տղաների դեպքում Սարգսյանն է: Այս ազգանունն է կրում 2023-ին ծնված 497 աղջիկ և 575 տղա:

Խաչատրյան ազգանունն աղջիկների դեպքում երկրորդն է՝ 488, իսկ տղաների դեպքում՝ չորրորդը: Այս ազգանունն է կրում 2023-ին ծնված 503 տղա:

Տղաների դեպքում երկրորդ ամենատարածված ազգանունը Հարությունյանն է՝ 566: Այս ազգանունն է կրում 487 աղջիկ: Սա 2023-ին ծնված աղջիկների շրջանում երրորդ ամենատարածված ազգանունն է:

519 տղա կրում է Գրիգորյան ազգանունը: Սա երրորդ ամենատարածված ազգանունն է տղաների շրջանում, իսկ աղջիկների դեպքում չորրորդն է՝ 482:

Հովհաննիսյան ազգանունը 5-րդն է թե տղաների, թե աղջիկների դեպքում: Այս ազգանունն է կրում նախորդ տարի Հայաստանում ծնված 497 տղա և 470 աղջիկ:

Հակոբյան ազգանունը 6-րդն է: Այս ազգանունն է կրում 479 տղա և 405 աղջիկ:

Պետրոսյանների ընտանիքներում ծնվել է 326 աղջիկ և 318 տղա: Այս վիճակագրությամբ Պետրոսյանը 7-րդ ամենատարածված ազգանունն է աղջիկների և 9-րդը տղաների շրջանում:

7-րդը տղաների դեպքում Գևորգյանն է, որը 8-րդն է աղջիկների դեպքում: Այս ազգանունն է կրում 327 տղա և 304 աղջիկ:

Տղաների դեպքում 7-րդ ամենատարածված ազգանունը Կարապետյանն է, որն աղջիկների դեպքում 11-րդն է: Այս ազգանունն է կրում նախորդ տարի ծնված 319 տղա և 270 աղջիկ:

2023-ին Հայաստանում ծնված աղջիկների շրջանում 9-րդ ամենատարածված ազգանունը Վարդանյանն է, որը եզրափակում է տղաների շրջանում ամենատարածված ազգանունների տասնյակը: Այս ազգանունն է կրում 280 աղջիկ և 316 տղա:

Աղջիկների շրջանում ամենատարածված ազգանունների տասնյակը եզրափակում է Մկրտչյանը, որը 14-րդ տղաների դեպքում: Այս ազգանվամբ նախորդ տարի ՀՀ-ում ծնվել է 278 աղջիկ և 288 տղա:

23/10/2026
դրամ
Դոլար (USD)
361.14
-0.19
Եվրո (EUR)
404.33
-0.9
Ռուբլի (RUR)
4.4868
+0.0332
Լարի (GEL)
139.11
-0.03
47004
-944
Արծաթ
648.3
-20.2