Այլ Լուրեր

USD BUY - 360.00+0.00 USD SELL - 361.00+0.00
EUR BUY - 400.00+0.00 EUR SELL - 403.50+0.50
OIL:  BRENT - 91.70-5.02 WTI - 85.91-4.15
COMEX:  GOLD - 4105.00+0.96 SILVER - 52.56+1.37
COMEX:  PLATINUM - 1577.60+2.02
LME:  ALUMINIUM - 3066.50+0.13 COPPER - 13896.50+0.93
LME:  NICKEL - 16225.00-0.78 TIN - 46439.00-0.06
LME:  LEAD - 1886.00+0.03 ZINC - 3731.00+0.54
FOREX:  USD/JPY - 157.96-0.19 EUR/GBP - 1.1221+0.55
FOREX:  EUR/USD - 1.1221+0.55 GBP/USD - 1.3445+0.46
STOCKS RUS:  RTSI - 939.40-1.10
STOCKS US: DOW JONES - 52389.75+2.15 NASDAQ - 25253.14+2.74
STOCKS US: S&P 500 - 7549.94+2.35
STOCKS JAPAN:  NIKKEI - 60459.58+2.87 TOPIX - 3893.71+1.98
STOCKS CHINA:  HANG SENG - 24557.04+0.44 SSEC - 3663.72+0.08
STOCKS EUR:  FTSE100 - 10782.87+1.02 CAC40 - 8233.30+1.16
STOCKS EUR:  DAX - 26267.19+1.73
10/11/2026  CBA:  USD - 360.43+0 GBP - 484.06+0.4
10/11/2026  CBA:  EURO - 404.55+1.19
10/11/2026  CBA:  GOLD - 47708+781 SILVER - 609.82+7.01
Մեկնարկել է Կենտրոնական բանկի նախաձեռնած ամենամյա կիբեռանվտանգության շաբաթը
21/05/2024 18:51
Կիսվել

Մեկնարկել է Կենտրոնական բանկի նախաձեռնած ամենամյա կիբեռանվտանգության շաբաթը

Մայիսի 18-ին մեկնարկել է Կենտրոնական բանկի նախաձեռնած ամենամյա կիբեռանվտանգության շաբաթը։ Կենտրոնական բանկի անմիջական հրավերով միջոցառման կազմակերպմանը մասնակցում են «Ձեռնարկությունների ինկուբատոր» հիմնադրամը, «Ձեռնարկությունների ինկուբատոր» հիմնադրամի CyHub Armenia կիբեռանվտանգության նախաձեռնությունը և Հայաստանի Տեղեկատվական Համակարգերի Գործակալությունը:

Կիբեռանվտանգության շաբաթի նպատակն է ֆինանսական համակարգի և առևտրային հատված կիբեռանվտանգության ոլորտի զարգացումը, ոլորտի մասնագետների համագործակցությունը, նորարարական լուծումների և նախաձեռնությունների փոխանակումը: Միջոցառումը նպաստելու է նաև երիտասարդ մասնագետների շրջանում գիտելիքի, հմտությունների և փորձի փոխանակման խթանմանը՝ խրախուսելով կիբեռանվտանգության ոլորտում նոր կապերի ձևավորումը։

Կիբեռանվտանգության շաբաթվա աշխատանքներն սկսվել են մայիսի 18-ին երկօրյա «BSides Yerevan 2024» կիբեռանվտանգության ոչ ֆորմալ համաժողովով՝ Armenia Marriott հյուրանոցում։ Համաժողովի ընթացքում կիբեռանվտանգության ոլորտի շուրջ 15 մասնագետ` ինչպես Հայաստանից, այնպես և արտերկրից, հանդես եկան թեմատիկ զեկույցներով և պանելային քննարկումներով, քննարկվեցին կիբեռանվտանգությանն առնչվող բազմաթիվ թեմաներ՝ կիբեռհարձակումների դրդապատճառները, անվտանգության տարբեր սպառնալիքները, էլեկտրոնային նամակագրությամբ փոխանցվող վտանգները և այլն։

IDram

Շաբաթը կշարունակի «CyberGEN 2024» համաժողովը, որը տեղի կունենա մայիսի 22-ից 24-ը ՀՀ կենտրոնական բանկի Դիլիջանի ուսումնահետազոտական կենտրոնում: «CyberGEN 2024»-ը կներառի երկու հիմնական ուղղություն՝ կառավարման, ռազմավարական և կիբեռանվտանգության ռիսկերի շուրջ թեմաներ և խորը տեխնիկական թեմաներ։ Միջոցառման 3-րդ օրվա երկրորդ կեսը նվիրված կլինի համաժողովի շրջանակում ոլորտի տարբեր առաջատար կազմակերպությունների կողմից նոր լուծումների, համակարգերի, գործիքակազմերի և պրոդուկտների ներկայացմանը։

CyberGEN համաժողովին նախատեսվում եմ այնպիսի հայտնի կազմակերպություններից խոսնակների ելույթներ, ինչպիսիք են Trellix, AWS, SimSpace, OpenText Cybersecurity, Google Cloud, CQURE, Kaspersky, F5 և այլն:

ՀՀ ԿԲ-ի ՏՏ և Կիբեռանվտանգության տնօրեն Կոմիտաս Ստեփանյանը նշում է, որ կիբեռանվտանգության մասնագետների հավաքագրումը, կրթությունը և շարունակական զարգացումը շարունակում է մնալ թվայնացման ճանապարհը բռնած ցանկացած պետության հիմնական մարտահրավերներից մեկը:

«Կիբեռ-չարագործների, հաքերների համար ֆինանսական հաստատությունները միշտ եղել և շարունակում են լինել հարձակման հիմնական թիրախներից մեկը. այնուհանդերձ, վերջին տարիներին էապես շատացել են նաև կրիտիկական ենթակառուցվածքների և փոքր ու միջին բիզնեսների վրա հարձակումները: Մի հարկի տակ բերելով ավելի պաշտպանված ֆինանսական հատվածի մասնագետներին և ոլորտի փորձագետներին ու ընկերություններին, մենք նպատակ ունենք ստեղծել արդյունավետ միջավայր կիբեռանվտանգության նորագույն տեխնոլոգիաների և համակարգերի, ինչպես նաև սպառնալիքների և ռիսկերի կառավարման մեխանիզմների շուրջ արդյունավետ քննարկումների և գիտելիքի ձեռք բերման համար», – շեշտեց Կոմիտաս Ստեփանյանը:

Կիբեռանվտանգության շաբաթը կեզրափակվի «Bug Bounty» մրցույթով, որի նպատակը և՛ երիտասարդ, և՛ փորձառու մասնագետներին խրախուսելն է, որ նրանք իրենց գիտելիքներով ու փորձով նպաստեն ՀՀ-ում թվային լուծումների անվտանգ զարգացմանը: Մրցույթի մասնակից «հաքերների» թիմերը պետք է փորձեն մուտք գործել և գտնել համակարգերի խոցելիությունները: Լավագույն երեք թիմերը կստանան մրցանակներ։ Մրցույթը տեղի կունենա մայիսի 25-ից 26-ը ՀՀ կենտրոնական բանկի Դիլիջանի ուսումնահետազոտական կենտրոնում:

Տեխնոլոգիական հրապարակումներն իրականացվում են Իդրամի աջակցությամբ։

10/11/2026
դրամ
Դոլար (USD)
360.43
+0
Եվրո (EUR)
404.55
+1.19
Ռուբլի (RUR)
4.3579
-0.0208
Լարի (GEL)
138.92
-0.02
47708
+781
Արծաթ
609.82
+7.01