
ՏԱՇԻՐ-ԳՈԳԱՎԱՆ ՃԱՆԱՊԱՐՀԱՀԱՏՎԱԾԸ ՓԱԿ Է
ՀՀ տրանսպորտի և կապի նախարարությունը հայտնում է, որ հունվարի 22-ին, ժամը 09.45-ի դրությամբ, հանրապետության ողջ տարածքում առանց տեղումների եղանակ է: Սաստիկ բքի եւ վատ տեսանելիության պատճառով փակ է Տաշիր-Գոգավան ճանապարհահատվածը, որի շրջանցիկ Նորաշեն-Ձորամուտ ճանապարհը դժվարանցանելի է: Աշոցքի եւ Սեւանի տարածաշրջանում տեղ-տեղ առկա է մերկասառույց:Միջպետական, հանրապետական նշանակության մյուս ավտոճանապարհներն ու լեռնանցքները բաց են: