Այլ Լուրեր

USD BUY - 360.00+0.00 USD SELL - 362.00+0.00
EUR BUY - 401.50-0.50 EUR SELL - 407.00-2.00
OIL:  BRENT - 113.72+2.75 WTI - 100.09+1.58
COMEX:  GOLD - 4042.80-2.12 SILVER - 54.76-2.65
COMEX:  PLATINUM - 1569.80-1.69
LME:  ALUMINIUM - 3001.50-1.23 COPPER - 14407.50-1.17
LME:  NICKEL - 15363.00-1.44 TIN - 50384.00-2.67
LME:  LEAD - 1889.00-0.68 ZINC - 3692.00-1.06
FOREX:  USD/JPY - 156.9-0.46 EUR/GBP - 1.1214-0.30
FOREX:  EUR/USD - 1.1214-0.30 GBP/USD - 1.3395-0.06
STOCKS RUS:  RTSI - 946.44+0.99
STOCKS US: DOW JONES - 52867.98+0.02 NASDAQ - 26008.86-2.60
STOCKS US: S&P 500 - 7663.43-1.21
STOCKS JAPAN:  NIKKEI - 62693.16-0.34 TOPIX - 3965.81-0.79
STOCKS CHINA:  HANG SENG - 23093.37+0.69 SSEC - 3690.48+0.89
STOCKS EUR:  FTSE100 - 10725.03-0.26 CAC40 - 7811.26-1.39
STOCKS EUR:  DAX - 25371.75-1.07
23/10/2026  CBA:  USD - 361.14-0.19 GBP - 482.99-0.36
23/10/2026  CBA:  EURO - 404.33-0.9
23/10/2026  CBA:  GOLD - 47004-944 SILVER - 648.3-20.2
«Մեկնարկի՛ր».  կրթական հարթակ՝ ստարտափ ստեղծող երիտասարդների համար
16/05/2024 19:07
Կիսվել

«Մեկնարկի՛ր».  կրթական հարթակ՝ ստարտափ ստեղծող երիտասարդների համար

Ինչպե՞ս կրթությունը դարձնել ավելի գրավիչ, բարձրացնել աշակերտների ներգրավվածությունը և նպաստել համայնքների զարգացմանը: Ստարտափի միջոցով այդ հարցերին լուծում գտնելու ձգտումը վանաձորցի Լարիսային հասցրել է Երևան: Նա դարձել է «Մեկնարկի՛ր» կրթական ծրագրի մասնակից, որն իրականացնում են «Հայկական օնլայն լրատվամիջոցների և լրագրողների ասոցիացիա» ՀԿ-ն և Մեդիամաքսը՝ Վիվա-ՄՏՍ-ի գլխավոր գործընկերությամբ: Լարիսան համոզված է, որ նոր միջավայրում ստացած հիմնարար գիտելիքներն ու հաջողված ստարտափ ընկերությունների փորձը կնպաստեն իր երազանքների իրականացմանը:

Ավագ դպրոցի աշակերտուհին որոշել է Վանաձորում թեմատիկ քվեսթ (quest) սենյակներ ստեղծել, հետաքրքրաշարժ ու գրավիչ մեթոդներով ինտերակտիվ մթնոլորտ ապահովել և զարգացնել աշակերտների մտավոր ներուժը: Վստահ է, որ հետաքրքիր ժամանցով ու խաղերով զուգորդվող գործընթացն արդյունավետ կլինի, կնպաստի որոնողական համակարգերից ստացած ինֆորմացիայի մշակմանը, ինչպես նաև տրամաբանության, քննադատական մտածողության և թիմային աշխատանքի հմտությունների զարգացմանը:

«Պետության ամրության հիմքում կրթությունն է: Այդ պատճառով, հետագայում ինչ բիզնես կամ նորարարություն նախաձեռնեմ՝ սկսելու եմ կրթության ոլորտից։ Ինձ թվում է՝ դասավանդման մեթոդի խնդիր կա: Աշակերտներին դասապրոցեսում ավելի շատ ինտեգրելուն կնպաստեն նաև քվեսթ սենյակները: Դրա միջոցով ինֆորմացիա որոնելը, ստանալը և վերլուծելն ավելի հետաքրքիր ու մոտիվացնող է: Մենք ապրում ենք մի ժամանակահատվածում, երբ խոսվում է արհեստական բանականության դերի մասին: Պետք է այնպես անել, որ մարդու գործոնը չկորցնի իր նշանակությունը: Երբ ես հարցեր եմ ունենում, առաջինը դիմում եմ հայրիկիս: Որոնողական համակարգերից օգտվում եմ իր բացակայության դեպքում: Նույնիսկ այդ ժամանակ կարևոր է տիրապետել դրանք վերլուծելու հմտություններին: «Մեկնարկի՛ր» ծրագիրն ինձ կօգնի ստացած գիտելիքներս ճիշտ օգտագործելու, քվեսթ սենյակներ ստեղծելու և համայնքիս զարգացմանը նպաստելու գործում», – ասել է Լարիսա Հովհաննիսյանը:

Երկու փուլով իրականացվող «Մեկնարկի՛ր» ծրագիրը կարևոր հարթակ է ստարտափ ստեղծող երիտասարդների համար: Հաջողակ ընկերությունների փորձը և մենթորների հետ աշխատարաններին մասնակցությունը նրանց կօգնեն գնահատել ծրագիր սկսելու հավանականությունը: Կրթական ծրագրի շրջանակներում նախատեսված է նաև մրցույթ: Աշխատարաններում մշակված և մրցույթի արդյունքում լավագույնը ճանաչված ստարտափ նախագծերը կարժանանան խրախուսական դրամական պարգևների:

23/10/2026
դրամ
Դոլար (USD)
361.14
-0.19
Եվրո (EUR)
404.33
-0.9
Ռուբլի (RUR)
4.4868
+0.0332
Լարի (GEL)
139.11
-0.03
47004
-944
Արծաթ
648.3
-20.2