«4090 Բարեգործական» հիմնադրամը սկսել է կրթավճարների տրամադրման համար հայտերի ընդունումը
2024-2025 ուստարվա կրթավճարների տրամադրման համար հայտերի ընդունումն արդեն բաց է, որին կարող են դիմել 2016 կամ 2020թթ. պատերազմների 2023թ. մարտական գործողությունների մասնակիցները, ովքեր սովորում են ՀՀ որևէ բուհում կամ այս տարի են պատրաստվում դառնալ ուսանող:
Արդեն կարող եք ծանոթանալ մանրամասներին, դիմելու պայմաններին ու ընթացակարգին: Հարցերի դեպքում գրել էլեկտրոնային փոստով hello@4090foundation.am հասցեին կամ Հիմնադրամի ֆեյսբուքյան էջին: Հայտի և փաստաթղթերի ընդունման վերջնաժամկետն է հուլիսի 15-ը, ժամը 23:59 ներառյալ: Հայտը համարվում է լիարժեք, եթե ուղարկվել է մինչև վերոհիշյալ ժամկետը, PDF ձևաչափով և մեկ նամակով նշված էլեկտրոնային հասցեին ու պարունակում է պահանջվող բոլոր փաստաթղթերը:
Շահառուների ընտրությունը կատարվում է մրցութային կարգով և երկու փուլով՝ փաստաթղթերի դիտարկում, ապա հարցազրույցի անցկացում:
Լրացրեք հայտն այստեղ:
Կրթավճարը տրամադրվում է մրցութային կարգով, ուստի դիմում-հայտի լրացումը և փաթեթի հանձնումը դեռևս բավարար պայման չէ և չի նշանակում, որ կհատկացվի կրթավճար։
Առավելություն է տրվում Արցախից բռնի տեղահանված դիմորդներին, բարձր առաջադիմություն և/կամ հաշմանդամություն ունեցող, ծանր ֆինանսական պայմաններում գտնվող, ծնողազուրկ, ազատամարտիկների և բազմազավակ (հինգ և ավել երեխա ունեցող) ընտանիքների ուսանողներին:
«4090 Բարեգործական» հիմնադրամը ստեղծվել է 2020թ. Արցախյան պատերազմից հետո և նպատակն է տրամադրել կրթության հնարավորություն 2016 և 2020թթ պատերազմի մասնակից այն հերոսներին, որոնք, չնայած տարբեր խոչընդոտների, գնում են իրենց երազանքի հետևից՝ դառնալով մեր հայրենիքի ապագայի կերտողները։ Հիմնադրամը չունի քաղաքական, կրոնական կամ արհեստակցական նպատակներ և չի հարում որևէ քաղաքական հոսանքի: Այս պահի դրությամբ հիմնադրամն աջակցում է ՀՀ տարբեր ԲՈՒՀ-երում սովորող շուրջ հարյուր շահառուի։