Այլ Լուրեր

USD BUY - 360.00+0.00 USD SELL - 361.00-0.50
EUR BUY - 400.00-1.00 EUR SELL - 403.00-1.00
OIL:  BRENT - 96.55-1.45 WTI - 89.63-1.32
COMEX:  GOLD - 4065.90+0.03 SILVER - 51.85+0.10
COMEX:  PLATINUM - 1546.40+0.62
LME:  ALUMINIUM - 3062.50-0.21 COPPER - 13768.00-2.73
LME:  NICKEL - 16353.00+7.09 TIN - 46467.00-4.92
LME:  LEAD - 1885.50-1.26 ZINC - 3711.00-3.42
FOREX:  USD/JPY - 158.26-0.11 EUR/GBP - 1.116+0.15
FOREX:  EUR/USD - 1.116+0.15 GBP/USD - 1.3384+0.26
STOCKS RUS:  RTSI - 949.88-0.14
STOCKS US: DOW JONES - 51285.73-0.46 NASDAQ - 24579.43+1.09
STOCKS US: S&P 500 - 7376.86+0.31
STOCKS JAPAN:  NIKKEI - 58775.50+2.33 TOPIX - 3818.16+2.97
STOCKS CHINA:  HANG SENG - 24448.95-0.13 SSEC - 3660.79+0.32
STOCKS EUR:  FTSE100 - 10673.94-1.01 CAC40 - 8139.00-0.81
STOCKS EUR:  DAX - 25820.36-1.92
09/11/2026  CBA:  USD - 360.43+0.09 GBP - 483.66+1.02
09/11/2026  CBA:  EURO - 403.36+0.75
09/11/2026  CBA:  GOLD - 46927-721 SILVER - 602.81-9.12
ՄԱՐՏԻ 1-ԻՆ ԵՐԵՎԱՆՈՒՄ ԿՄԵԿՆԱՐԿԻ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ CTS ԶԲՈՍԱՇՐՋԱՅԻՆ ՑՈՒՑԱՀԱՆԴԵՍԸ
28/02/2013 14:53
Կիսվել

ՄԱՐՏԻ 1-ԻՆ ԵՐԵՎԱՆՈՒՄ ԿՄԵԿՆԱՐԿԻ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ CTS ԶԲՈՍԱՇՐՋԱՅԻՆ ՑՈՒՑԱՀԱՆԴԵՍԸ

Մարտի 1-ին և 2-ին Երևանի «Մարիոթ Արմենիա» հյուրանոցում կկայանա 12-րդ միջազգային Կովկասյան զբոսաշրջային ցուցահանդեսը (Caucasus Travel Show, CTS):

CTS 2013 զբոսաշրջության ցուցահանդեսն ուղղված է տարածաշրջանային զբոսաշրջության զարգացմանը: Ցուցահանդեսի շրջանակներում հնարավորություն կլինի տեղեկանալու զբոսաշրջության զարգացման տարածաշրջանային միտումներին և խնդիրներին, ինչպես նաև ծանոթանալու այս ոլորտում միջազգային գործարար փոխհարաբերությունների զարգացմանը և հեռանկարներին:

Այս տարվա ցուցահանդեսին, ընդհանուր առմամբ, կմասնակցեն ավելի քան 75 կազմակերպություններ, որոնցից 58-ը` ՀՀ 11 մարզերից և Լեռնային Ղարաբաղից, մյուսները` Թուրքիայից, Վրաստանից, Հունաստանից, Եգիպտոսից, Արգենտինայից և Արաբական Միացյալ Էմիրություններից: Բացի զբոսաշրջային օպերատորներից ցուցահանդեսին կմասնակցեն նաև զբոսաշրջային գործակալություններ, հյուրանոցներ ու հանգստյան տներ, ավիաընկերություններ, զբոսաշրջային կրթական հաստատություններ, հասարակական կազմակերպություններ, զբոսաշրջության ոլորտը լուսաբանող ամսագրեր ու լրատվական գործակալություններ:

CTS 2013-ի շրջանակում կկազմակերպվի աշխատանքի տոնավաճառ զբոսաշրջային կրթություն տրամադրող հայաստանյան կրթական հաստատությունների ուսանողների և շրջանավարտների համար:

Ցուցահանդեսը հետապնդում է հետևյալ կարևորագույն նպատակները.

– խթանել ներգնա և տարածաշրջանային զբոսաշրջությունը` ցուցահանդեսի շրջանակներում օտարերկրյա տուր-օպերատորների համար ճանաչողական շրջայց կազմակերպելու միջոցով,

– ստեղծել բարենպաստ պայմաններ տարածաշրջանային զբոսաշրջային փաթեթների համատեղ մշակման, գովազդման և վաճառքի համար,

– խթանել ներքին (մարզային) զբոսաշրջությունը,

– տեղեկացնել հասարակությանը, պոտենցիալ հաճախորդներին, մասնագետներին,

– պաշտոնյաներին և մյուս շահագրգիռ կողմերին զբոսաշրջության ոլորտի զարգացման միտումների մասին և ստեղծել ֆորում զբոսաշրջության ոլորտի բոլոր շահագրգիռ կողմերի համար Հայաստանի բնակչությանը ընձեռնել հնարավորություն արձակուրդները մատչելի և որակյալ պլանավորելու համար:

Միջոցառմանը բացման խոսքով հանդես կգան Հայաստանի էկոնոմիկայի նախարարի տեղակալ Արա Պետրոսյանը, ԱՄՆ Միջազգային զարգացման գործակալության հայաստանյան առաքելության ղեկավար Քարեն Հիլիարդը, Հայաստանում Արգենտինայի արտակարգ և լիազոր դեսպան Դիեգո Էռնեստո Ալվարես Ռիվերան, Ճամփորդական գործակալների հայկական միության փոխնախագահ Եղիշե Թանաշյանը, Երևանի քաղաքապետարանի զբոսաշրջության բաժնի պետ Մարիա Բարաղամյանը և Զբոսավարների համաշխարհային ֆեդերացիայի նախագահ Ֆելիսիթաս Վրեսինգը:

Ցուցահանդեսը կազմակերպիչներն են Ճամփորդական գործակալների հայկական միությունը և Ճամփորդական գործակալների ամերիկյան միության հայկական մասնաճյուղը՝ ՀՀ էկոնոմիկայի նախարարության հովանու ներքո: Այս տարի ցուցահանդեսի գլխավոր գործընկերն է ԱՄՆ ՄԶԳ «Ձեռնարկությունների զարգացման և շուկայի մրցունակության» («Ի-Դի-Էմ-Սի») ծրագիրը:

CTS 2013-ին աջակցում են նաև Երևանի քաղաքապետարանը, «Մարիոթ Արմենիա»  և «Անի պլազա» հյուրանոցները, «Էլիտ բաս» տրանսպորտային ընկերությունը, «Ֆայվ Սթարզ Թրավել» զբոսաշրջային ընկերությունը, «Իվենթս Սոլուշնս էնդ Ինսենթիվս» ընկերությունը, «Կիլիկիա» և «Ակումբ» ռեստորանները, «Արձագանք» ռադիոկայանը, «Տուրինֆո» ամսագիրը և «Սփյուռ» գործարար տեղեկատվական համակարգը:

Ցուցահանդեսի մուտքն ազատ է:

09/11/2026
դրամ
Դոլար (USD)
360.43
+0.09
Եվրո (EUR)
403.36
+0.75
Ռուբլի (RUR)
4.3787
-0.0214
Լարի (GEL)
138.94
-0.01
46927
-721
Արծաթ
602.81
-9.12