Այլ Լուրեր

USD BUY - 364.50+0.00 USD SELL - 367.00+0.50
EUR BUY - 419.00+0.00 EUR SELL - 426.00+1.00
OIL:  BRENT - 82.38-1.22 WTI - 78.18+0.23
COMEX:  GOLD - 4340.70+2.33 SILVER - 63.33+3.08
COMEX:  PLATINUM - 1759.60+0.55
LME:  ALUMINIUM - 3184.00-0.27 COPPER - 13791.00-0.12
LME:  NICKEL - 17249.00+0.09 TIN - 55268.00+2.50
LME:  LEAD - 1877.50-1.00 ZINC - 3643.00+1.43
FOREX:  USD/JPY - 157.76-0.39 EUR/GBP - 1.1558+0.32
FOREX:  EUR/USD - 1.1558+0.32 GBP/USD - 1.3488+0.30
STOCKS RUS:  RTSI - 874.64-1.12
STOCKS US: DOW JONES - 54036.93+0.28 NASDAQ - 26690.62+1.30
STOCKS US: S&P 500 - 7757.64+0.62
STOCKS JAPAN:  NIKKEI - 65606.71-0.12 TOPIX - 4074.93+0.47
STOCKS CHINA:  HANG SENG - 25668.03+0.54 SSEC - 3940.04+1.02
STOCKS EUR:  FTSE100 - 10901.09+0.31 CAC40 - 8714.93+0.17
STOCKS EUR:  DAX - 26319.45+0.69
07/08/2026  CBA:  USD - 366.17-0.08 GBP - 492.1-0.98
07/08/2026  CBA:  EURO - 422.12-0.61
07/08/2026  CBA:  GOLD - 50244+710 SILVER - 726.78+5.37
Ավելի քան 200 վենչուրային կապիտալիստներ պաշտպանել են Հարիսի թեկնածությունը ԱՄՆ ընտրություններում
02/08/2024 19:51
Կիսվել

Ավելի քան 200 վենչուրային կապիտալիստներ պաշտպանել են Հարիսի թեկնածությունը ԱՄՆ ընտրություններում

Ավելի քան 200 վենչուրային կապիտալիստներ հրապարակայնորեն պաշտպանել են ԱՄՆ-ի փոխնախագահ Կամալա Հարիսի թեկնածությունը ԱՄՆ ընտրություններում, գրում է Bloomberg-ը։ Սիլիկոնյան հովիտը «կփլուզվի» առանց «ուժեղ, հուսալի ինստիտուտների», ասվում է նրանց հայտարարության մեջ:

«Վենչուրային կապիտալիստները Կամալայի համար» հայտարարությունը ստորագրողների թվում են միլիարդատերեր Մարկ Կուբանը, Ռիդ Հոֆմանը և Վինոդ Խոսլան, ինչպես նաև ոլորտի առաջատարներ՝ Kleiner Perkins-ի համահիմնադիր Բրուկ Բայերսը, SV Angel-ի Ռոն Քոնուեյը և Cowboy Ventures-ի Էյլին Լին: Խումբն իրեն անվանում է «բիզնեսի, ամերիկյան երազանքի, ձեռներեցության և տեխնոլոգիական առաջընթացի կողմնակիցներ»:

IDram

Չնայած Սիլիկոնային հովիտը վաղուց «լիբերալ-դեմոկրատական կողմնակալություն ունի», վերջին շրջանում այնտեղ ԱՄՆ նախկին նախագահ Դոնալդ Թրամփի աջակցության աճ է նկատվում, նշում է գործակալությունը: Մասնավորապես, Craft Ventures-ի Դեյվիդ Սաքսը հուլիսին ելույթ ունեցավ Հանրապետական ազգային համագումարում և Սան Ֆրանցիսկոյի իր տանը Թրամփի համար դրամահավաք կազմակերպեց: Մարկ Անդրեսենը և Բեն Հորովիցը նաև հայտարարել են, որ աջակցում են Թրամփին, հատկապես նրա կրիպտոարժույթների և «փոքր բիզնեսի» քաղաքականությունը: Հուլիսի վերջին Թրամփը խոստացել է Միացյալ Նահանգները վերածել «Բիթքոյն-գերտերության» և «մոլորակի կրիպտո մայրաքաղաքի»:

ԱՄՆ գործող նախագահ Ջո Բայդենը հուլիսի 21-ին հայտնել էր ընտրապայքարից դուրս գալու մասին, այդ ժամանակ նա առաջարկել էր Դեմոկրատական կուսակցությունից նախագահի թեկնածու առաջադրել Հարիսին: Դրան նախորդել է Թրամփի և Բայդենի առաջին բանավեճը, որի ընթացքում վերջինս պարտություն է կրել։ Մեկ շաբաթվա ընթացքում Հարիսի նախընտրական արշավի համար հավաքվել է 200 մլն դոլար: Նախագահական ընտրություններում նրա թեկնածությունն ավելի վաղ աջակցել էին նաև ԱՄՆ նախկին նախագահ Բարաք Օբաման և նրա կինը՝ Միշելը:

Հարիսը Թրամփին մեկ տոկոսային կետով առաջ է անցել յոթ «տատանվող» նահանգներում։ Հարիսին աջակցել է ընտրողների 48%-ը՝ Թրամփի 47%-ի դիմաց։ ԱՄՆ փոխնախագահը գերազանցել է իր մրցակցին Արիզոնայում և Նևադայում, ինչպես նաև Միչիգանում ավելի քան կրկնակի անգամ գերազանցել է Բայդենի առավելությունը Թրամփի նկատմամբ: Միևնույն ժամանակ, Թրամփն ավելի մեծ աջակցություն ունի Փենսիլվանիայում և Հյուսիսային Կարոլինայում:

Տեխնոլոգիական հրապարակումներն իրականացվում են Իդրամի աջակցությամբ։

07/08/2026
դրամ
Դոլար (USD)
366.17
-0.08
Եվրո (EUR)
422.12
-0.61
Ռուբլի (RUR)
4.4525
-0.0364
Լարի (GEL)
139.73
-0.1
50244
+710
Արծաթ
726.78
+5.37