«ՅԱՆԴԵՔՍ»-Ը ԱՆՎԱՆԵԼ Է ՏԱՐՎԱ «ԿԱՆԱՑԻ» ԱՎՏՈՄԵՔԵՆԱՆ
Մարտի 8-ի նախօրեին «Յանդեքս»-ը հրապարակել է տարվա լավագույն «կանացի» ավտոմեքենաների անվանացանկը: 2012-2013 թվականներին կանանց ամենամեծ ուշադրությանն է արժանացել MAZDA 6-ը:
MAZDA 6-ից բացի կանանց ուշադրության կենտրոնում են եղել նաև Range Rover Evoque-ն, Suzuki SX4-ը, Kia Rio-ն և Mazda CX7-ը: Ռուսական արտադրության ավտոմեքենաները կանանց չեն հետաքրքրել:
Տղամարդկանց կողմից ամենաշատը փնտրվել են գերմանական Mercedes-Benz C և S դասի ավտոմեքենաները, ինչպես նաև Lada Granta-ն, UAZ Patriot-ը, Peugeot 408-ը, Volkswagen Golf-ը և Skoda Octavia-ն: