MERCEDES-BENZ G-CLASS-Ի ՄԻՆԻ ՏԱՐԲԵՐԱԿԸ ՆԱԽԱԳԾՄԱՆ ՄԵՋ Է
Mercedes-Benz ընկերությունը պատրաստվում է թողարկել G-Class-ի մինի տարբերակը: Նոր մոդելը կմրցակցի Volkswagen Taigun-ի և Land Rover DC100-ի հետ:
Մեքենայի վրա հնարավոր կլինի տեղադրել մի քանի տեսակի 4 մխոցանի շարժիչներ, որոնք կաշխատեն ինչպես բենզինով այնպես էլ դիզելային վառելիքով:
Մեքենան կարտադրվի MFA բազային մոդուլի վրա, նման մոդուլների վրա են հավաքված Mercedes-ի մի քանի մոդելներ՝ A-Class, B-Class և CLA: Նոր G-Class Mini-ին վաճառքի դուրս կգա 2016 թվականին: