ՀԱՅՏՆԻ ԵՆ ԴԱՐՁԵԼ GOOGLE X PHONE-Ի ՎԵՐԱԲԵՐՅԱԼ ՈՐՈՇ ՏՎՅԱԼՆԵՐ
Google-ն ու Motorola Mobility-ն մեկնարկել են Google X Phone-ի արտադրությունը: Ինչպես հայտնի է դարձել ամերիկյան ՏՏ վեբ-աղբյուրներին՝ սմարթֆոնը կունենա FULL HD 4,7 դույմանոց սենսորային էկրան և կաշխատի nVidea ընկերության կողմից թողարկվող չիփերով: Սմարթֆոնի nVidea targa 4i պրոցեսորի հզորությունը կկազմի 4×2,3GHz, իսկ օպերատիվ հիշողությունը կլինի 2 կամ 4GB RAM:
Հայտնի է դարձել, որ X Phone-ն օժտված կլինի 16MPx հզորությամբ տեսախցիկով, 16 կամ 32GB ֆլեշ հիշողությամբ և կաշխատի Android 5.0 Key Lime pie օպերացիոն համակարգով:
Նոր «խելացի» հեռախոսը կկարողանա աշխատել 4-րդ սերնդի բջջային կապի հետ:
Սպասվում է, որ X Phone-ը վաճառքի դուրս կգա 2013թ.-ի մայիսին: