MERCEDES-BENZ ԸՆԿԵՐՈՒԹՅՈՒՆԸ ՑՈՒՑԱԴՐԵԼ Է MERCEDES-BENZ G-CLASS-Ի ՆՈՐ ՄՈԴԵԼԸ
Mercedes-Benz ընկերությունը ցուցադրել է արտասովոր տեսքով Mercedes-benz G-Class-ի նոր մոդելը:
Մոդելը, որը ստացել է Mercedes-Benz 6×6 G63 AMG անվանումը, օժտված է 5,5 լիտրանոց շարժիչով, որի հզորությունը կազմում է 544 ձիաուժ:
Մեքենայի վրա տեղադրված է յոթաստիճանանոց ավտոմատ փոխանցման տուփ:
Մեքենան 0-100կմ/ժ արագությունը գերազանցում է ընդամենը 6 վայրկյանում, իսկ առավելագույն արագությունը կազմում է 160 կմ/ժ, որը սահմանափակվում է համակարգչի միջոցով: