ԱՐԹՈՒՐ ԱԼԵՔՍԱՆՅԱՆԸ ԿՐԿԻՆ ԵՎՐՈՊԱՅԻ ՉԵՄՊԻՈՆ Է
Մարտի 23-ից 24-ը Վրաստանի մայրաքաղաք Թբիլիսիում կայացել է հունահռոմեական ոճի ըմբշամարտի Եվրոպայի առաջնությունը: Հայ մարզիկները հանդես են եկել բավականին հաջող և հաղթած մեդալների հաշվով երրորդն են: 96 կգ քաշային կարգում հանդես եկող Արթուր Ալեքսանյանը պաշտպանել է Եվրոպայի չեմիպոնի տիտղոսը` ևս մեկ անգամ նվաճելով ոսկե մեդալ:
84 կգ քաշային Արթուր Շահինյանը նվաճել է երրորդ տեղը: Նույն արդյունքն է ապահովել նաև 120 կգ քաշային Վաչիկ Եղիազարյանը: Այսպիսով, ընդհանուր առմամբ, հայ մարզիկները նվաճել են երկու բրոնզե և մեկ ոսկե մեդալ:
Մեր մյուս մարզիկները` Հարություն Հովհաննիսյանը, Ալեքսան Միքայելյանը, Սասուն Ղամբարյանը և Ռֆիկ Մանուկյանը, հաղթական տեղեր չեն զբաղեցրել:
Մեդալային հաշվարկում առաջին տեղը զբաղեցրել է Ռուսաստանի հավաքականը՝ 2 ոսկե, 2 արծաթե և 1 բրոնզե մեդալներով: