Այլ Լուրեր

USD BUY - 392.00+0.00 USD SELL - 397.50+0.50
EUR BUY - 408.00-2.00 EUR SELL - 414.00-5.00
OIL:  BRENT - 73.10-0.16 WTI - 70.19+0.09
COMEX:  GOLD - 2622.90-1.42 SILVER - 29.89-3.11
COMEX:  PLATINUM - 926.90-1.62
LME:  ALUMINIUM - 2528.50-2.94 COPPER - 9028.50-0.27
LME:  NICKEL - 15508.00-2.23 TIN - 29116.00+0.07
LME:  LEAD - 1981.50-1.42 ZINC - 2995.00-3.25
FOREX:  USD/JPY - 155.26+1.06 EUR/GBP - 1.0377-1.13
FOREX:  EUR/USD - 1.0377-1.13 GBP/USD - 1.2582-0.88
STOCKS RUS:  RTSI - 915.60+0.00
STOCKS US: DOW JONES - 42326.87-2.58 NASDAQ - 19392.69-3.56
STOCKS US: S&P 500 - 5872.16-2.95
STOCKS JAPAN:  NIKKEI - 38813.58-0.69 TOPIX - 2713.83-0.22
STOCKS CHINA:  HANG SENG - 19752.51-0.56 SSEC - 3370.03-0.36
STOCKS EUR:  FTSE100 - 8199.11+0.05 CAC40 - 7384.62+0.26
STOCKS EUR:  DAX - 20242.57-0.02
19/12/2024  CBA:  USD - 394.91+0.29 GBP - 499.13-2.67
19/12/2024  CBA:  EURO - 410.98-3.29
19/12/2024  CBA:  GOLD - 33463.93+15.70 SILVER - 385.41+0.86
Նորարակական «Innovate Armenia» մրցույթի վերջնաժամկետին մնացին հաշված օրեր
22/10/2024 11:41
Կիսվել

Նորարակական «Innovate Armenia» մրցույթի վերջնաժամկետին մնացին հաշված օրեր

Հայաստանում առաջին անգամ անցկացվում է համահայկական «Innovate Armenia» մրցույթը։ Նպատակն է՝ խրախուսել և աջակցել Հայաստանում տաղանդավոր ստեղծարարների կողմից նորարարական ֆիզիկական պրոդուկտների զարգացմանը և միջազգային շուկաներում կենսունակ բիզնես հիմնելուն: Մրցույթը նախաձեռնել և իրականացնում է TCF Armenia-ն։

Մրցույթին կարող են մասնակցել թե՛ անհատներ, թե՛ թիմեր ամբողջ Հայաստանից։ Սա աննախադեպ հնարավորություն է մրցույթի մասնակիցների համար՝ համապատասխանեցնելու իրենց գաղափարները միջազգային չախանիշներին, դարձնելու դրանք մրցունակ ամբողջ աշխարհում, հավաքելու գումար նախնական արտադրության համար, ձեռք բերելու կապեր և օգտակար ծանոթություններ։ Անհրաժեշտ կլինի ներկայացնել գաղափարի նախապատմությունը, պրոդուկտի ամբողջական և մանրակրկիտ նկարագիրը՝ գծապակերներով և հավանական սկետչերով, ինչպես նաև շուկայի ուսումնասիրություն ու զարգացման ծրագիր։ Բնականաբար, պետք է առանձնահատուկ ընդգծել, թե ինչով է նախագիծն առանձնահատուկ և արժանի վերածվելու իրական ապրանքի։

IDram

Ժյուրին գնահատելու է մասնակիցների նորարակական գաղափարները, իրագործելիությունը, շուկայի պոտենցիալը, թիմի կամ անհատի մասնագիտական ներուժը և ներկայացման հմտությունները։

Առաջին հորիզոնականը զբաղեցրած անհատը կամ թիմը կստանա համապարփակ աջակցություն գաղափարի վավերացումից մինչև արտադրություն, ներառյալ՝ մենթորության հնարավորություն ոլորտի փորձագետների հետ, շուկայի համապատասխանության ստուգում, նախատիպի ստեղծման ծառայությունների հասանելիություն, քրաուդֆանդինգի աջակցություն, ինչպես նաև նեթվորքինգի հնարավորություններ՝ ներդրողների և արտադրողների մեծ բազայի հետ։

Երկրորդ տեղը զբաղեցրած թիմը կամ անհատը հնարավորություն կունենա օգտվել շուկայի համապատասխանության ստուգման ծառայությունից, կմասնակցի մենթորության, ինչպես նաև կստանա պոտենցիալ շուկա մուտք գործելու համար պրոդուկտի նախապատրաստման ուղղորդում:

Երրորդ հորիզոնականում հայտնված թիմը կամ անհատը կօգտվեն շուկայի համապատասխանության ստուգման ծառայությունից և մենթորությունից։

Նշենք, որ մրցույթի մասնակցության  հայտերի ներկայացման վերջնաժամկետը հոկտեմբերի 31-ն է։ Նախագծերը հնարավոր է ներկայացնել հետևյալ հղումով՝ https://tcfteam.typeform.com/to/KdtOMZxl:

Տեխնոլոգիական հրապարակումներն իրականացվում են Իդրամի աջակցությամբ։

19/12/2024
դրամ
Դոլար (USD)
394.91
+0.29
Եվրո (EUR)
410.98
-3.29
Ռուբլի (RUR)
3.83
+0.00
Լարի (GEL)
141.07
-0.08
33463.93
+15.70
Արծաթ
385.41
+0.86