
ԴՈՄԻՆՈՅԻ ԷՖՖԵԿՏ 10 000 IPHONE 5-ՈՎ / ՎԻԴԵՈ
Սան Ֆրանցիսկոյում գործող Aatma Studio ընկերությունը ներկայացրել է տեսահոլովակ, որում 10 000 iPhone 5 սմարթֆոնով ցուցադրվել է դոմինոյի էֆֆեկտ: Սակայն պարզվել է, որ տեսահոլովակում միայն մեկ իրական iPhone կա` առաջինը, իսկ մնացածը համակարգչային գրաֆիկայով զբաղվող Aatma Studio ընկերության աշխատանքի արդյունք են: Ամեն դեպքում դրանից հոլովակի էֆֆեկտը քիչ է փոխվում: Մնում է միայն շնորհավորել ստուդիային գերազանց աշխատանքի կապացությամբ: