
RENAULT ԸՆԿԵՐՈՒԹՅԱՆԸ ՍՊԱՌՆՈՒՄ Է ՏՈՒԳԱՆՔ 370.000 ԵՎՐՈՅԻ ՉԱՓՈՎ / ՎԻԴԵՈ
Ֆրանսիական «Ռենո» ընկերությունը կարող է տուգանվել 370 հազար եվրոյով` Փարզի փողոցներում գովազդ նկարահանելու համար: Գովազդի նկարահանման ժամանակ բազմակի անգամ խախտվել են ճանապարհային երթևեկության կանոնները:
Գովազդը իրականացվել է հանրահայտ «Տաքսի» ֆիլմի կրկնօրինակմամբ: Փարիզի իշխանությունները նշել են, որ իրենք տեղյակ չեն եղել նման «արագ» գովազդի նկարահանման մասին, և ճանապարհային ոստիկանությունը չի հսկել անվտանգության կանոնները, ինչը պարտադիր է նման նկարահանումների ժամանակ:
Գովազդի մեջ տաքսու կարգավիճակում եղել է Renault ընկերության սպորտային Renault Megane Trophy ավտոմեքենան, որի շարժիչի հզորությունը կազմում է 400 ձիաուժ: Գովազդի մասնակիցները եղել են պատահական անցորդներ, որոնք ցանկացել են օգտվել տաքսի ծառայությունից: