8 ՄԼՆ IPHONE 5 ՎԵՐԱԴԱՐՁՎԵԼ Է ԳՈՐԾԱՐԱՆ
Որոշ տեղեկությունների համաձայն, Apple ընկերությունը Չինաստանում գտնվող Apple Foxconn գործարան է վերադարձրել 8 մլն iPhone 5 սմարթֆոն: Վերադարձի պատճառ են հանդիսացել հեռախոսների ֆիզիկական վնասվածքները, ծրագրային ապահովման խափանումները և Apple ընկերության ստանդարտների անհամապատասխանությունը:
Վերլուծաբանների կարծիքով, այս գործընթացը Apple ընկերության վրա կնստի 162-250 մլն ԱՄՆ դոլար:
Foxconn գործարանի տնօրինությունը շտապել է հերքել նման տեղեկությունը և նշել, որ նման բան իրականում չկա, իսկ Apple-ի կենտրոնական գրասենյակի աշխատողները հրաժարվել են խոսել այդ մասին: