
LG-Ն ՍԿՍԵԼ Է ՃԿՈՒՆ ԷԿՐԱՆՈՎ ՊԼԱՆՇԵՏԻ ԱՐՏԱԴՐՈՒԹՅՈՒՆԸ
LG ընկերությունը սկսել է նոր՝ ճկուն էկրանով պլանշետի նախագծումը: Այս մասին հայտնել են LG ընկերության բջջային կապի բաժնի պատասխանատուները՝ ընդգծելով, որ նման ծրագրի իրագործումը սկսվել է շատ վաղուց, ուղղակի հիմա արդեն այս ամենին լրջորեն մոտենալու անհրաժեշտություն կա:
Նոր պլանշետի վրա կտեղադրվի LG Display-ի արտադրած OLED էկրանը, որը կապահովի որոշակի ճկունություն: Ճկունության աստիճանը, սակայն, չի նշվում:
Սպասվում է, որ այս սարքավորումները վաճառքի դուրս կգան արդեն այս տարվա չորրորդ եռամսյակում:
Նման էկրանների կիրառումը օգտատերերին թույլ կտա այլևս չմտածել պլանշետը ձեռքից գցելու, ինչպես նաև էկրանի ճաքման կամ այլ նմանատիպ խնդիրների մասին: