Այլ Լուրեր

USD BUY - 360.00+0.00 USD SELL - 361.50+0.50
EUR BUY - 401.00+1.00 EUR SELL - 403.50+0.00
OIL:  BRENT - 92.42+0.79 WTI - 86.60+0.80
COMEX:  GOLD - 4020.70-2.05 SILVER - 51.10-2.78
COMEX:  PLATINUM - 1564.40-0.84
LME:  ALUMINIUM - 3066.50+0.13 COPPER - 13896.50+0.93
LME:  NICKEL - 16225.00-0.78 TIN - 46439.00-0.06
LME:  LEAD - 1886.00+0.03 ZINC - 3731.00+0.54
FOREX:  USD/JPY - 158.84+0.56 EUR/GBP - 1.1163-0.52
FOREX:  EUR/USD - 1.1163-0.52 GBP/USD - 1.3345-0.74
STOCKS RUS:  RTSI - 935.93-0.37
STOCKS US: DOW JONES - 52231.89-0.30 NASDAQ - 25065.87-0.74
STOCKS US: S&P 500 - 7520.93-0.38
STOCKS JAPAN:  NIKKEI - 61248.59+1.31 TOPIX - 3929.39+0.92
STOCKS CHINA:  HANG SENG - 24315.92-0.98 SSEC - 3680.64+0.46
STOCKS EUR:  FTSE100 - 10751.59-0.29 CAC40 - 8278.59+0.55
STOCKS EUR:  DAX - 26347.45+0.31
11/11/2026  CBA:  USD - 360.48+0.05 GBP - 480.09-3.97
11/11/2026  CBA:  EURO - 401.5-3.05
11/11/2026  CBA:  GOLD - 46949-759 SILVER - 605.97-3.85
«Բվիկ» կրթական հիմնադրամի «Տո՛ւր լույս» առաջին մրցույթը կայացավ «Մանկավարժական մտքի VI փառատոն»-ի շրջանակում
21/12/2024 17:41
Կիսվել

«Բվիկ» կրթական հիմնադրամի «Տո՛ւր լույս» առաջին մրցույթը կայացավ «Մանկավարժական մտքի VI փառատոն»-ի շրջանակում

Դեկտեմբերի 14-ին «Գլոբալ Բրիջ» կրթահամալիրում տեղի ունեցավ վեցերորդ «Մանկավարժական մտքի փառատոն»-ը՝ միավորելով ուսուցիչներին և աշակերտներին՝ փոխանակելու լավագույն փորձն ու գաղափարները։ Այս տարի փառատոնի գլխավոր գործընկերը «Բվիկ» կրթական հիմնադրամն էր, որը ձգտում է ձևավորել ավելի կրթված և զարգացած հասարակություն՝ առաջնորդվելով «Բացի՛ր գիրքը, բացի՛ր միտքդ» կարգախոսով։

«Բվիկ» կրթական հիմնադրամը հիմնադրվել է 2024 թվականին և նպատակ ունի բարձրացնել գրագիտության մակարդակը, խթանել քննադատական մտածողությունը և զարգացնել սոցիալական կարևոր հմտություններ։ Հիմնադրամը կազմակերպում է ընթերցանության մրցույթներ, գրքերի առցանց քննարկումներ, ինչպես նաև փափուկ հմտությունների զարգացմանն ուղղված դասընթացներ։

Փառատոնի շրջանակում «Բվիկ»-ը կազմակերպեց «Տո՛ւր լույս» խորագրով մրցույթը՝ ուսուցիչների համար, որին մասնակցեցին 165 մանկավարժներ։ Հաղթող ճանաչվեց Երևանի թիվ 86 դպրոցի ուսուցչուհի Խոնարհ Գրիգորյանը, ով ստացավ Դիլիջանի «Հովեր բուտիկ հոթել»-ում երկօրյա հանգստի նվեր քարտ։

Բացի դրանից, հիմնադրամը երեք լավագույն մասնակից դպրոցներին նվիրեց գեղարվեստական գրքեր՝ դպրոցական գրադարանները հարստացնելու նպատակով։

Ինչպես նշեց ԿԶՆԱԿ հիմնադրամի մասնագետ և «Գլոբալ Բրիջ» կրթահամալիր ծրագրի համակարգող Աստղիկ Բալայանը. «Այս տարի փառատոնն արձանագրել է նոր ցուցանիշներ. ստացվել է 114 հայտ, որոնցից ընտրվել է մոտ 80-ը, և գրանցվել է ավելի քան 800 մասնակից։ Փառատոնի շրջանակում հանդես են եկել 18 խոսնակներ՝ իրենց եզակի փորձով և հաջողություններով»։

«Բվիկ» կրթական հիմնադրամը շարունակում է իր գործունեությունը՝ աջակցելով կրթական նախաձեռնություններին և ձևավորելով գրագիտության և ինքնազարգացման մշակույթ, իսկ մասնակցությունն այս փառատոնին ևս մեկ քայլ էր դեպի կրթական նորարարությունների խթանում և ուսուցիչների դերի արժևորում։

«Բվիկ» կրթական հիմնադրամի մասին առավել մանրամասն կարող եք ծանոթանալ www.bvik.am կայքում

11/11/2026
դրամ
Դոլար (USD)
360.48
+0.05
Եվրո (EUR)
401.5
-3.05
Ռուբլի (RUR)
4.3569
-0.001
Լարի (GEL)
138.97
+0.05
46949
-759
Արծաթ
605.97
-3.85