ՉԻՆԱԿԱՆ HUAWEI ԸՆԿԵՐՈՒԹՅՈՒՆԸ ՍՏԵՂԾԵԼ Է ԱՄԵՆԱԱՐԱԳ «ՑԱՆՑԱՅԻՆ ՔԱՐՏԸ»
Չինական Huawei ընկերությունը ցուցադրել է նոր Cluster Central Chassis (CCC) ցանցային քարտը, որը կարող է ֆայլեր ընդունել 1 Tbit/s արագությամբ, փոխանցել՝ 100 Tbit/s արագությամբ: Նման քարտերն ինտերնետ օպերատորներին թույլ կտան բարելավել իրենց ծառայություններն` արագացնելով ֆայլերի փոխանակման արագությունը:
Քարտերը հիմնականում կօգտագործվեն սերվերային համակարգերի վրա: Ընկերությունն արդեն Ճապոնիայից ստացել է նման քարտերի 230 000 պատվեր: Կարտադրվի նաև քարտի՝ սովորական համակարգչի համար նախատեսված տարբերակ: Նման քարտերը հնարավոր կլինի գնել արդեն այս տարվա հուլիսից: Գնի մասին դեռևս ոչինչ հայտնի չէ: