
ԱՄՆ-ՈՒՄ ՈՍԿԵԴՐԱՄՆԵՐԻ ՎԱՃԱՌՔԻ ԾԱՎԱԼՆԵՐԸ ԳՐԱՆՑԵԼ ԵՆ ՆՈՐ ՌԵԿՈՐԴ
Ապրիլին ԱՄՆ-ում ոսկեդրամների վաճառքի ծավալները հասել են ռեկորդային մասշտաբների՝ կազմելով 209,5 հազար ունցիա: Նշենք, որ մարտին ցուցանիշը կազմել է 62 հազար ունցիա: Վերլուծաբանները նշում են, որ ոսկեդրամների վաճառքի ծավալների կտրուկ աճը պայմանավորված է ապրիլ ամսվա կեսերին ոսկու գնի անկմամբ: Ըստ ամերիկյան պաշտոնական աղբյուրների` ապրիլին ԱՄՆ-ում արծաթե դրամների վաճառքի ծավալներն աճել են և կազմել 4,2 մլն ունցիա: Մարտին ցուցանիշը կազմել է 3,36 մլն ունցիա: