ՀԱՅԱՍՏԱՆՈՒՄ ՆՈՐԱԾԻՆՆԵՐԻՆ ԱՌԱՎԵԼ ՀԱՃԱԽ ԱՆՎԱՆՈՒՄ ԵՆ ՆԱՐԵ ԵՎ ԴԱՎԻԹ
Ըստ վերջին պաշտոնական վիճակագական տվյալների՝ 2012 թվականին մեր հանրապետությունում ծնվել է 42 հազար 480 երեխա` 19 737 աղջիկ և 22 743 տղա: Նորածինների անունների ընտրության հարցում ծնողներն աղջիկների համար առավելապես գերադասել են ոչ հայկական, իսկ տղաների համար` հայկական անուններ: Այսպես, նախորդ տարի Հայաստանում ծնված աղջիկներին առավել հաճախ անվանել են Նարե, իսկ տղաներին` Դավիթ:
Նորածին աղջիկներին առավել հաճախ տրվող անունների առաջին տասնյակում են հայտնվել նաև Միլենա, Մարի, Մանե, Անի, Անահիտ, Էլեն, Աննա, Մարիամ,Մարիա անունները, իսկ տղա երեխաներին առավել հաճախ անվանել են Նարեկ, Գոռ, Հայկ, Ալեքս, Էրիկ, Տիգրան, Արման, Սամվել, Արթուր: