LENOVO-Ն ՑՈՒՑԱԴՐԵԼ Է ԻՐ ՆՈՐ ՊԼԱՆՇԵՏԸ
Lenovo ընկերությունը ցուցադրել է իր նոր պլանշետը, որի էկրանի տրամագիծը 11,6 դույմ է: Նոր պլանշետը, որն անվանվել է Lenovo IdeaTab Lynx k3011, աշխատում է windows 8 օպերացիոն համակարգով:
Սմարթֆոնի վրա ետին տեսախցիկը բացակայում է, իսկ դիմային տեսախցիկի հզորությունը կազմում է 2 MPx:
Պլանշետի օպերատիվ հիշողությունը կազմում է 2GB, իսկ ներքինը՝ 64GB, որից 15 GB-ն կտրամադրվի օպերացիոն համակարգին: Չնայած, որ ներքին հիշողության մեծ է՝ պլանշետը օժտված է այն մեծացնելու ևս 64 GB-ով՝ microSD-ի օգնությամբ:
Պլանշետի վրա տեղադրվել է dual core 1,8 GHz հզորությամբ պրոցեսոր:
Բացի ներքին հնարավորությունից՝ պլանշետը հնարավոր կլինի միացնել նաև «Սմարթ ստեղնաշարին», որը պլանշետը կվերածի լիարժեք նոութբուքի:
Պլանշետի վաճառքը ԱՊՀ շուկայում կմեկնարկի հունիսին և կարժենա մոտ 600 ԱՄՆ դոլար: