Այլ Լուրեր

USD BUY - 362.50+0.00 USD SELL - 364.00+0.00
EUR BUY - 420.00-1.00 EUR SELL - 424.00+0.50
OIL:  BRENT - 99.28+1.83 WTI - 94.18+1.36
COMEX:  GOLD - 4393.90-0.16 SILVER - 66.30+0.17
COMEX:  PLATINUM - 1840.60+0.02
LME:  ALUMINIUM - 3220.50+1.15 COPPER - 13986.50+1.42
LME:  NICKEL - 16751.00-2.89 TIN - 54819.00-0.81
LME:  LEAD - 1887.00+0.51 ZINC - 3693.00+1.37
FOREX:  USD/JPY - 153.43+0.12 EUR/GBP - 1.163+0.07
FOREX:  EUR/USD - 1.163+0.07 GBP/USD - 1.3545+0.08
STOCKS RUS:  RTSI - 828.45+0.04
STOCKS US: DOW JONES - 52786.07-1.18 NASDAQ - 26421.41-0.32
STOCKS US: S&P 500 - 7673.52-0.58
STOCKS JAPAN:  NIKKEI - 65142.78-0.19 TOPIX - 4046.64-0.09
STOCKS CHINA:  HANG SENG - 25274.96-0.17 SSEC - 3951.51+0.28
STOCKS EUR:  FTSE100 - 10811.66-0.10 CAC40 - 8317.98+0.14
STOCKS EUR:  DAX - 26007.63+0.00
09/09/2026  CBA:  USD - 363.58-0.06 GBP - 492.14+0.24
09/09/2026  CBA:  EURO - 422.88+0.62
09/09/2026  CBA:  GOLD - 51423-49 SILVER - 770.5+3.9
Կենտրոնական բանկը մեկնարկում է Երիտասարդ մասնագետների ներգրավման ծրագիրը
17/02/2025 19:11
Կիսվել

Կենտրոնական բանկը մեկնարկում է Երիտասարդ մասնագետների ներգրավման ծրագիրը

ՀՀ կենտրոնական բանկը կրկին հայտարարում է Երիտասարդ մասնագետների ներգրավման ծրագիր: Եթե ցանկանում ես ստանալ մասնագիտական փորձ, կերտել մասնագիտական ուղի, աշխատել երկրի առաջատար ֆինանսական կառույցներից մեկում և ձևավորել կայուն կարիերա, ապա այս ծրագիրը հենց քեզ համար է։

Ծրագիրը նախատեսված է խոստումնալից ուսանողների համար, ովքեր հետաքրքրված են ֆինանսական համակարգով:

Ծրագրի տևողությունը 1 տարի է, որի ընթացքում մասնակիցները հնարավորություն կունենան ներգրավվել Կենտրոնական բանկի տարբեր ստորաբաժանումներում՝ ձեռք բերելով արժեքավոր փորձ և գիտելիքներ:

Յուրաքանչյուր մասնակից կունենա մենթոր, ով կաջակցի մասնագիտական զարգացման ճանապարհին:

Յուրաքանչյուր մասնակից կունենա աշխատանքային ընկեր, ով կօգնի ադապտացվել և ինտեգրվել Կենտրոնական բանկի մշակույթին

Ինչ կստանա ծրագրի մասնակիցը.

  • իրական աշխատանքային փորձ՝ ներգրավվելով ՀՀ Կենտրոնական բանկի տարբեր ստորաբաժանումներում,
  • համագործակցություն ոլորտի փորձագետների հետ, ովքեր ապահովում են երկրի գների և ֆինանսական համակարգի կայունությունը,
  • հնարավորություն ներդրում ունենալ հանրային բարեկեցության գործում,
  • մասնակցություն Կենտրոնական բանկի ռազմավարական նախագծերին, որոնց միջոցով կզարգացնի վերլուծական և քննադատական մտածողությունը,
  • հնարավորություն շարունակել կարիերադ ՀՀ Կենտրոնական բանկում, ծրագրի ավարտին լավագույն մասնակիցները կարող են դառնալ բանկի աշխատակից,
  • ճկունություն,
  • վարձատրություն՝ ծրագրի ամբողջ ընթացքում մասնակիցները վարձատրվելու են:

Ովքե՞ր կարող են դիմել.

Կրթություն՝

  • Բակալավրիատի 3-րդ կամ 4-րդ կուրսի ուսանողներ
  • Մագիստրատուրայի ուսանողներ

Մասնագիտություններ՝ Տնտեսագիտություն, ֆինանսներ, բիզնես կառավարում, վիճակագրություն, հաշվապահություն, իրավաբանություն, տեղեկատվական տեխնոլոգիաներ, միջազգային հարաբերություններ և այլ հարակից ոլորտներ

Լեզուներ՝ հայերեն՝ գերազանց, անգլերենի և ռուսերենի B2 մակարդակ

Դիմելու գործընթաց.

Դիմելու համար անհրաժեշտ է սեղմել «Դիմել ընկերության էջում» կոճակը և լրացնել բոլոր պահանջվող դաշտերը:

Դիմելու վերջնաժամկետ՝ 2025 թ. մարտի 15:

Այլ մանրամասների համար այցելեք այստեղ:

09/09/2026
դրամ
Դոլար (USD)
363.58
-0.06
Եվրո (EUR)
422.88
+0.62
Ռուբլի (RUR)
4.2331
+0.0335
Լարի (GEL)
139.3
+0.03
51423
-49
Արծաթ
770.5
+3.9