
ACER-Ը ՑՈՒՑԱԴՐԵԼ Է ԻՐ ՆՈՐ ՊԼԱՆՇԵՏԸ
Acer ընկերությունն իր պաշտոնական կայքում տեղադրել է նոր պլանշետի նկարը և հրապարակել որոշ տվյալներ:
Նոր Acer Iconia W3-ն օժտվել է 8 դույմանոց WXGA էկրանով: Սա այս չափի առաջին պլանշետն է, որը կաշխատի Windows 8 օպերացիոն համակարգով:
Նոր պլանշետի պրոցեսոր է ընտրվել Intel ընկերության թողարկած Intel Atom Z2760 Clover Trail-ը:
Պլանշետի օպերատիվ հիշողությունը կազմել է 2GB, իսկ ներքինը՝ 64GB: Պլանշետի վրա տեղադրվել են ետին և դիմային տեսախցիկներ, որոնց հզորությունը կազմում է 2MPx:
Նոր պլանշետն օժտվել է Bluetooth-ով, WiFi-ով, HDMI mini ելքով, USB mini ելքով և microSD պորտով:
Նոր Acer Iconia-ն վաճառքի դուրս կգա այս տարվա ամռանը և կարժենա 380 ԱՄՆ դոլար: