
ՆՈՐ SONY XPERIA Z-Ը ԱՄԵՆԱԲԱՐԱԿ ՊԼԱՆՇԵՏՆ Է
Sony ընկերության Xperia Z պլանշետը վաճառքի դուրս կգա մայիսի 26-ին: Պլանշետը, որն աշխատում է Android օպերացիոն համակարգով, օժտվել է 10 դույմանց Full HD էկրանով:
Պլանշետի պատյանի հաստությունը կազմում է ընդամենը 7 մմ: Նոր Xperia Z-ի պրոցեսորի հզորությունը կազմում է 4×1,5 GHz, իսկ օպերատիվ հիշողությունը՝ 2GB RAM:
Պլանշետն արտադրվում է 16 և 32 GB տարբերակներով: Երկու մոդելն էլ օժտված են MicroSD պորտով, ինչը թույլ է տալիս ներքին հիշողությունը ավելացնել ևս 64 GB-ով:
16 GB-անոց մոդելի գինը կազմում է 500 ԱՄՆ դոլար, իսկ 32 GB-անոցինը՝ 600 ԱՄՆ դոլար: