Այլ Լուրեր

USD BUY - 360.00+0.00 USD SELL - 361.00+0.00
EUR BUY - 495.00+95.50 EUR SELL - 404.50-2.00
OIL:  BRENT - 115.42+0.60 WTI - 101.31+0.53
COMEX:  GOLD - 4058.80+0.91 SILVER - 54.29+0.33
COMEX:  PLATINUM - 1539.00+1.24
LME:  ALUMINIUM - 3001.50-1.23 COPPER - 14407.50-1.17
LME:  NICKEL - 15363.00-1.44 TIN - 50384.00-2.67
LME:  LEAD - 1889.00-0.68 ZINC - 3692.00-1.06
FOREX:  USD/JPY - 157.95+0.17 EUR/GBP - 1.1121-0.46
FOREX:  EUR/USD - 1.1121-0.46 GBP/USD - 1.3298-0.31
STOCKS RUS:  RTSI - 989.46+1.67
STOCKS US: DOW JONES - 52377.57+0.03 NASDAQ - 26477.81+1.18
STOCKS US: S&P 500 - 7722.60+0.60
STOCKS JAPAN:  NIKKEI - 63954.19+1.08 TOPIX - 3991.71-0.14
STOCKS CHINA:  HANG SENG - 23094.83+0.23 SSEC - 3681.47+0.91
STOCKS EUR:  FTSE100 - 10686.54-0.75 CAC40 - 7887.14+0.51
STOCKS EUR:  DAX - 25590.77+0.71
28/10/2026  CBA:  USD - 360.51-0.42 GBP - 478.58-2.07
28/10/2026  CBA:  EURO - 400.96-1.4
28/10/2026  CBA:  GOLD - 47026+334 SILVER - 617.43-9.78
OpenAI-ի հետ տարաձայնությունների ֆոնին Microsoft-ը մրցակից է ստեղծում GPT-ի համար
17/03/2025 12:19
Կիսվել

OpenAI-ի հետ տարաձայնությունների ֆոնին Microsoft-ը մրցակից է ստեղծում GPT-ի համար

Microsoft-ը ակտիվորեն զարգացնում է սեփական արհեստական բանականության տեխնոլոգիաները՝ ձգտելով նվազեցնել իր կախվածությունը OpenAI-ից։ Ընկերությունն արդեն մոտ 14 միլիարդ դոլար է ներդրել մշակելու արհեստական բանականության նոր մոդելներ, որոնք կարող են մրցակցել իր վաղեմի գործընկերոջ մոդելների հետ։

Ըստ տեղեկությունների՝ Microsoft-ը արդեն իսկ ստեղծել է մեքենայացված մտածողության իր մոդելները, որոնք իրենց հնարավորություններով համեմատելի են OpenAI-ի o1 և o3-mini լուծումների հետ: Հատկանշական է, որ OpenAI-ը հրաժարվեց Microsoft-ին տրամադրել տեխնիկական փաստաթղթեր, թե ինչպես է աշխատում o1 մոդելը, ինչը հանգեցրեց ընկերությունների միջև լարվածության աճին:

IDram

Microsoft-ը նաև մշակում է MAI կոչվող մոդելային շարք, որն արդեն իսկ կարող է մրցակցել OpenAI-ի արտադրանքի հետ։ Ակնկալվում է, որ այս մոդելների համընդհանուր հասանելիությունը կարող է բացվել API-ի միջոցով արդեն այս տարի: Զուգահեռաբար, ընկերությունը փորձարկում է այլ ծրագրավորողների՝ xAI, Meta, Anthropic և DeepSeek այլընտրանքային AI մոդելները՝ դրանք դիտարկելով որպես OpenAI տեխնոլոգիաների պոտենցիալ փոխարինիչներ իր վիրտուալ օգնական Copilot-ում:

Պետք է նշենք, որ Microsoft-ի դիվերսիֆիկացման ռազմավարությունը ներառում է նաև ոլորտի հիմնական փորձագետների ներգրավումը: Ընկերությունը վարձել է Մուստաֆա Սուլեյմանին՝ DeepMind-ի և Inflection-ի համահիմնադիրին՝  ընկերության արհեստական բանականության ուղղությունը ղեկավարելու համար:

Այսպիսով ներգրավվող կադրերի մակարդակը ցույց է տալիս Microsoft-ի լրջությունը սեփական AI տեխնոլոգիաների մշակման և զարգացման հարցում:

Տեխնոլոգիական հրապարակումներն իրականացվում են Իդրամի աջակցությամբ։

28/10/2026
դրամ
Դոլար (USD)
360.51
-0.42
Եվրո (EUR)
400.96
-1.4
Ռուբլի (RUR)
4.4754
-0.0032
Լարի (GEL)
138.98
-0.08
47026
+334
Արծաթ
617.43
-9.78