Այլ Լուրեր

USD BUY - 360.50+0.00 USD SELL - 362.50+0.50
EUR BUY - 402.00+0.50 EUR SELL - 407.00+0.00
OIL:  BRENT - 105.20+0.81 WTI - 97.14+3.25
COMEX:  GOLD - 4147.70+1.54 SILVER - 56.84+2.32
COMEX:  PLATINUM - 1650.60+2.39
LME:  ALUMINIUM - 3039.00-0.31 COPPER - 14578.00+0.26
LME:  NICKEL - 15587.00-0.22 TIN - 51767.00-2.34
LME:  LEAD - 1902.00+0.74 ZINC - 3731.50-1.94
FOREX:  USD/JPY - 157.98+0.22 EUR/GBP - 1.1213-0.10
FOREX:  EUR/USD - 1.1213-0.10 GBP/USD - 1.328+0.23
STOCKS RUS:  RTSI - 902.09-0.38
STOCKS US: DOW JONES - 52177.69+1.08 NASDAQ - 26713.03+0.08
STOCKS US: S&P 500 - 7744.06+0.33
STOCKS JAPAN:  NIKKEI - 65324.29+1.39 TOPIX - 4066.00+1.67
STOCKS CHINA:  HANG SENG - 24186.83+0.52 SSEC - 3716.28+0.24
STOCKS EUR:  FTSE100 - 10840.35+1.08 CAC40 - 7934.70+0.78
STOCKS EUR:  DAX - 25382.62+0.33
16/10/2026  CBA:  USD - 362.34+0.85 GBP - 483.25+4.13
16/10/2026  CBA:  EURO - 407.92+2.51
16/10/2026  CBA:  GOLD - 48372+846 SILVER - 660.7-19.08
Գյումրին՝ սուպերիրադարձային քաղաք. Ռուբեն Մխիթարյանի տեսլականը
26/03/2025 11:54
Կիսվել

Գյումրին՝ սուպերիրադարձային քաղաք. Ռուբեն Մխիթարյանի տեսլականը

Մարտի 30-ին Գյումրիում ավագանու արտահերթ ընտրություններն են: Ի թիվս այլ թեկնածուների Գյումրու քաղաքապետի պաշտոնում առաջադրվել է հաջողված նախագծերի պրոդյուսերական հարուստ փորձով Ռուբեն Մխիթարյանը: Քաղաքի մարտահրավերներին ու կարիքներին ծանոթ գյումրեցին պատրաստ է իր կազմակերպչական ու խնդիրների լուծման հմտությունները ներդնել՝ հանուն Գյումրու զարգացման:

«Գյումրեցին պետք է իրեն զգա զարգացող, լավ, հարմար, հյուրընկալ քաղաքի բնակիչ, որն ամեն օր տեսնում է իր քաղաքում նոր մարդկանց, որոնք իրենց հետ բերում են բարեկեցություն՝ գումարի տեսքով: Բարեկեցություն ասելով ի նկատի ունեմ այն իմպուլսները, որ քաղաքում գեներացվող գումարը բնակչին մղի հավելյալ արդյունք ստեղծելու: Այլ հարց է, որ կարողանում ես այդ փողը բերել քաղաք, այլ հարց է, երբ դա ստեղծում է նոր արժեք»:

Ռուբեն Մխիթարյանի թիմը մտածել է Հայաստանի այլ համայնքներից ու արտերկրից մարդկանց Գյումրի բերող առնվազն 10 ընթացիկ իրադարձություն: Նա վստահեցնում է, որ դրանց հաստատ կուզեն ընտանիքներով մասնակցել: Այդ միջոցառումները նախատեսված են ոչ թե մեկ, այլ 3 առնվազն օրով: Ստացվում է, որ տարվա ընթացքում 30 օրվա կտրվածքով հյուրանոցները հաստատ իմանալու են, որ հյուրերի պակաս չեն ունենալու: Եվ սա դեռ չհաշված հարակից օգուտները: Վարդավառի «առաջնությունից» մինչև ֆայտոնների «մրցավազք».

«Գյումրին պետք է դառնա սուպերիրադարձային քաղաք, որ վաղն ով էլ լինի քաղաքապետ, դա մնա քաղաքին: Այսինքն, մենք ստեղծում ենք ավանդույթներ, նվիրում մեր քաղաքին ու որևէ փուլում տրամաբանորեն հեռանալով համայնքապետարանից, դա մնում է քաղաքին»:

Ռուբեն Մխիթարյանը նկատել է՝ Գյումրիում բիզնես դնել կարևոր է, բայց բավարար չէ, պետք է համայնքապետարանը հոգ տանի բիզնես միջավայրի և էկոհամակարգի մասին:

«Մենք ստեղծելու ենք տեղական տուրքերի ու հարկերի ճկուն համակարգ՝ շատ հավանական է, որ տանք արտոնություններ: Հետաքրքիր ծրագրերի համար գտնելու ենք դրամաշնորհներ: Այն ծրագրերը, որոնք համայնքին հետաքրքիր են լինելու, կարող ենք նաև որպես գործընկեր հանդես գալ»:

Բիզնեսը՝ բիզնես, մշակութը՝ մշակույթ, ժամանցը՝ ժամանց, բայց խոսքը մի քաղաքի մասին է, որտեղ քիչ չեն սոցիալական խնդիրները: Գյումրին մինչ օրս չի ձերբազատվել տնակներից:

«Մենք մեր առաքելությունն ենք համարում վերացնել տնակները մինչև ավերիչ երկրաշարժի 40-րդ տարելիցը: Գյումրիում տնակում ապրող ընտանիքներ չպիտի լինեն: Մի անգամ պետք է բոլորս միանանք ու 2.5-3 տարվա ընթացքում այդ հարցը լուծենք: Անձամբ եմ գնալու, հանդիպելու դոնորների հետ՝ խնդրելու, բացատրելու, համոզելու, որ մինչև 40-րդ տարելիցը այս հարցը լուծենք: Խնդիր ունենք նաև բնակֆոնդի մաշվածության, արդիականացման հետ կապված, քաղաքին Գյումրուն հարիր տեսք տալու հետ կապված»:

Քաղաքի լուսավորությունը, աղբահանությունը, շինարարությունը, ներդրումները, աշխատատեղերը, համաչափ զարգացումը, մշակույթը, ժամանցը, սպորտը, … Ռուբեն Մխիթարյանը շեշտում է՝ այս ամենը մարդու համար է ու մարդու մասին, հետևաբար քաղաքի զարգացման իր ծրագրի հիմքում մարդակենտրոնությունն ու մարդասիրությունն է:

Գյումրին մարդկանց համար հարմար ու սիրելի, մեծամասշտաբ իրադարձությունների համար հարմար ու հյուրընկալ միջազգային քաղաք դարձնելու տեսլական ունեցող Ռուբեն Մխիթարյանը նաև կարևորում է ներքաղաքային համերաշխությունն ու հոգատարությունը: Այսպիսի շեշտադրումներով Գյումրու ավագանու արտահերթ ընտրություններում Գյումրու քաղաքացիներն 9-րդ քվեաթերթիկով կարող են իրենց քվեն տալ Ռուբեն Մխիթարյանի թիմին:

16/10/2026
դրամ
Դոլար (USD)
362.34
+0.85
Եվրո (EUR)
407.92
+2.51
Ռուբլի (RUR)
4.3346
+0.0281
Լարի (GEL)
139.6
+0.38
48372
+846
Արծաթ
660.7
-19.08