ՑՈՒՑԱԴՐՎԵԼ Է NOBEL ԸՆԿԵՐՈՒԹՅԱՆ ՆՈՐ ՄՈԴԵԼԸ
Ավտոարտադրության ոլորտում հայտնի բրիտանական Nobel ընկերության Twitter-յան պաշտոնական էջում ցուցադրվել է նոր մոդելը: Օգտատերերին առաջարկվել է գնահատել մեքենայի արտաքինը և տեխնիկական տվյալները:
Ընկերության այս նոր սպորտային մեքենան հանդես է գալիս կաբրիոլետի կարգավիճակում: Նոր Nobel M600-ը, որը նախագծվել էր դեռևս 2009թ.-ին, արտադրվել է օրեր առաջ: Մեքենայի վրա տեղադրվել է 4,4 լիտր աշխատանքային ծավալով տուրբոշարժիչ:
Շարժիչը, որն արտադրել է ճապոնական Yamaha ընկերությունը, 0-100 կմ/ժ արագությունը գերազանցում է ընդամենը 3 վայրկյանում: Շարժիչի հզորությունը կազմում է 650 ձիաուժ:
Մեքենան վաճառքի դուրս կգա 2014թ.-ին՝ սահմանափակ քանակությամբ: