Այլ Լուրեր

USD BUY - 362.00+0.00 USD SELL - 363.50-0.50
EUR BUY - 408.00+0.00 EUR SELL - 413.00+0.00
OIL:  BRENT - 96.87-6.34 WTI - 89.12-0.74
COMEX:  GOLD - 4148.60-0.69 SILVER - 60.10-0.94
COMEX:  PLATINUM - 1732.80+0.79
LME:  ALUMINIUM - 3214.00-1.26 COPPER - 14438.50-1.23
LME:  NICKEL - 15958.00-3.17 TIN - 54198.00+0.56
LME:  LEAD - 1898.00-1.15 ZINC - 3870.00-0.81
FOREX:  USD/JPY - 158.16+0.94 EUR/GBP - 1.1321-0.11
FOREX:  EUR/USD - 1.1321-0.11 GBP/USD - 1.325+0.17
STOCKS RUS:  RTSI - 854.88+1.38
STOCKS US: DOW JONES - 50906.05-0.86 NASDAQ - 26861.06+0.24
STOCKS US: S&P 500 - 7651.54-0.25
STOCKS JAPAN:  NIKKEI - 68956.72+3.30 TOPIX - 4131.98+0.57
STOCKS CHINA:  HANG SENG - 24613.27+0.00 SSEC - 3842.19+0.00
STOCKS EUR:  FTSE100 - 10606.00-0.29 CAC40 - 7964.51-0.89
STOCKS EUR:  DAX - 25199.19-0.79
01/10/2026  CBA:  USD - 362.82-0.01 GBP - 479.76-2.44
01/10/2026  CBA:  EURO - 409.7-2.44
01/10/2026  CBA:  GOLD - 48716+149 SILVER - 708.41-1.6
Մեքենայական ուսուցման առաջին դպրոցական օլիմպիադան Հայաստանում․ Հայտնի են «ԱԲ սերունդ» ծրագրի օլիմպիադաների արդյունքները
02/04/2025 16:43
Կիսվել

Մեքենայական ուսուցման առաջին դպրոցական օլիմպիադան Հայաստանում․ Հայտնի են «ԱԲ սերունդ» ծրագրի օլիմպիադաների արդյունքները

Մեքենայական ուսուցումն ավելանում է այն առարկաների թվին, որոնցում այսուհետ իրենց ուժերն են կարողանալու փորձել «Արհեստական բանականության (ԱԲ) սերունդ» դպրոցական ծրագրի մասնակիցները։

Ապրիլի 1-ին Հայաստանի գիտության և տեխնոլոգիաների հիմնադրամը (FAST) ամփոփել է 2023-ից ՀՀ ԿԳՄՍ նախարարության հետ համատեղ ՀՀ 7 մարզում ԱԲ կրթության հայկական մոդելը փորձարկվող ծրագրի օլիմպիադաների շրջանը, որին մասնակից են դարձել ավագ դպրոցների 456 աշակերտ (10-րդ և 11-րդ դասարանցիներ)։

Լրացնելով դեռևս անցած տարի աշակերտներին հասանելի Python ծրագրավորման լեզվի և խորացված հանրահաշվի առարկայախումբը՝ մեքենայական ուսուցումը դարձել է երրորդ առարկան, որն ընթացիկ ուստարուց սկսած հասանելի է դարձել աշակերտներին ու դասավանդվում է ոլորտից հրավիրված ԱԲ մասնագետների ուղղորդմամբ։

Փետրվարին անցած երեք առարկայական օլիմպիադաների ընդհանրացված արդյունքների հիման վրա հաղթող են ճանաչվել Վանաձորի թիվ 11 ավագ դպրոցի, Վանաձորի Էվրիկա հատուկ դպրոցի և Հրազդանի թիվ 1 ավագ դպրոցի 6 աշակերտ, գրանցելով 99-ից մինչև 94.3 միավոր։ Առանձին առարկաներում 100 հնարավորից 90 և ավելի միավոր վաստակած ևս 25 աշակերտ արժանացել են խրախուսական մրցանակների։

Մրցանակաբաշխությունը կայացել է Zema տեխնոլոգիական ընկերությունում՝ պատանիների համար մասնագիտական կողմնորոշման բաղադրիչով։ Միջոցառմանը ծրագրի ղեկավար Անուշ Այվազյանը նշել է․ «Օլիմպիադաների այս տարվա արդյունքները ցույց տվեցին, որ մեր աշակերտները հսկայական ներուժ ունեն արհեստական բանականության և մաթեմատիկայի ոլորտում մրցունակ մասնագետներ լինելու համար։ Այս պատանիներն արդեն իրականացնում են իրենց առաջին նախագծերը, ունեն մաթեմատիկայի, Python-ի և մեքենայական ուսուցման խորքային գիտելիք և մտածում են սեփական ԱԲ մոդելների մշակման մասին։ Վստահ եմ, որ ծրագրի ընդլայնումը ողջ Հայաստանում կնպաստի մեր երկրի մրցունակության բարձրացմանը»։

«ԱԲ սերունդ»-ը եռամյա ծրագիր է, որը հնարավորություն է տալիս ավագ դպրոցի աշակերտներին անվճար ուսումնասիրելու խորացված հանրահաշիվ, Python և մեքենայական և խորը ուսուցում, ինչպես նաև անցնել մասնագիտական կողմնորոշման և փափուկ հմտությունների զարգացման դասընթացներ։ Գալիք՝ 2025-2026 ուստարում ծրագիրը հասանելի է դառնալու բոլոր մարզերում։ Այս պահին FAST-ը նախարարության հետ համատեղ դպրոցների ընդլայնված կազմի ընտրության փուլում է, սակայն նախագրանցումն արդեն բաց է 9-րդ դասարանն այս տարի ավարտող աշակերտների համար։

Հայաստանի գիտության և տեխնոլոգիաների հիմնադրամը (FAST) ստեղծվել է 2017-ին Հայաստանում տեխնոլոգիական նորարարությունն ու գիտական առաջընթացը խթանող էկոհամակարգ ստեղծելու նպատակով: Այս ուղղությամբ հիմնադրամն իրականացնում է կրթական, գիտական և գիտական արդյունքի առևտրայնացման նախագծեր՝ ամբողջացնելով նորարարական մտքի ձևավորումից մինչև դրա նյութականացում տանող շղթան: Իր գործունեության յոթ տարվա ընթացքում հիմնադրամն իրականացրել է 28 ծրագիր՝ հասնելով ավելի քան 19 600 շահառուի։

«ԱԲ սերունդ» դպրոցական ծրագիրը FAST-ի համանուն ծրագրի առաջին բաղադրիչն է, որը կոչված է ձևավորելու ոլորտում ապագա նորարարի կրթական ողջ ուղին՝ ավագ դպրոցից մինչև դոկտորական մակարդակ:

01/10/2026
դրամ
Դոլար (USD)
362.82
-0.01
Եվրո (EUR)
409.7
-2.44
Ռուբլի (RUR)
4.3483
+0.0116
Լարի (GEL)
139.36
+0.08
48716
+149
Արծաթ
708.41
-1.6