JEEP ԸՆԿԵՐՈՒԹՅՈՒՆԸ ՑՈՒՑԱԴՐԵԼ Է ԻՐ ՆՈՐ ՄՈԴԵԼԸ
Jeep ընկերությունը ցուցադրել է իր նոր մոդելը, որի դիզայնը բնորոշ չէ այս ընկերությանը: Մեքենան ունի «նուրբ» դիմագծեր:
Մեքենայի վրա կտեղադրվի երկու տիպի տուրբոշարժիչ՝ 2,4 և 3,2 լիտր աշխատանքային ծավալներով: 3,2 լիտր աշխատանքային ծավալով շարժիչը կաշխատի երկու տուրբոներով, իսկ մյուսը՝ մեկ: Շարժիչների հզորությունը կազմում է համապատասխանաբար 184 և 271 ձիաուժ: Տեղադրվել է նաև նոր սերնդի Uconnect աուդիոհամակարգ, որն օժտվել է 16 բարձրախոսով: Մեքենան զինվել է 9 աստիճանանոց ավտոմատ փոխանցման տուփով:
Մեքենայի վաճառքը պլանավորված է այս տարվա սեպտեմբերից: Մեքենայի բազային տարբերակը կարժենա 23.000 ԱՄՆ դոլար: