HTC-Ը ԿՆԵՐԿԱՅԱՑՆԻ ԻՐ ՆՈՐ ՍՄԱՐԹՖՈՆԸ
Մոտ ապագայում թայվանյան HTC ընկերությունը կցուցադրի իր նոր սմարթֆոնը, որը կաշխատի Windows Phone 8 օպերացիոն համակարգով: Սմարթֆոնը հանդես կգա HTC Tiara կոդային անվանման տակ:
Սմարթֆոնն առաջինը վաճառքի կհանի ամերիկական հանրահայտ բջջային օպերատոր Sprint-ը, ում պատվերով էլ սմարթֆոնը նախագծվել է: Սմարթֆոնի վրա տեղադրվել է 4,3 դույմանոց սենսորային էկրան, որը չի ապահով HD որակ: 4,3 դույմանոց էկրանի պիքսելների քանակը 800×600 է:
Սմարթֆոնն աշխատում է Snapdragon S4 Pro պրոցեսորով, որի հզորությունը կազմում է 2×1,2 GHz, սմարթֆոնի օպերատիվ հիշողությունը 1GB է, իսկ ներքինը՝ 8: Նոր Tiara-ի գնային տվյալները պարզ չեն, իսկ ցուցադրումը նախատեսված է հունիսի 20-ին: