
ՆՈՐ S-CLASS-Ը ԿՓՈԽԱՐԻՆԻ MAYBACH-ԻՆ
Mercedes-Benz ընկերությունը, որը պատրաստվում է 2014 թվականին արտադրել Lux դասի S-class Pullman-ը, հնարավոր է «ուժեղ հարված» հասցնի Maybach բրենդին:
Mercedes-Benz-ի աշխատակիցները հայտնել են, նոր Mercedes-Benz Pullman-ը շուկա դուրս կգա Maybach 57-ին և Maybach 62-ին փոխարինելու համար: Սպասվում է, որ նոր S-Class-ը իր նախորդ մոդելի համեմատ «կերկարի» 300-350 մմ: Այն կարտադրվի 3,035 և 3,165 մմ անիվային բազայով:Մեքենայի արտադրությամբ կզբաղվի AMG ստորաբաժանումը, որն արդեն նախագծել է Pullman-ի հզոր շարժիչը:
Բացի Pullman-ից, հաջորդ տարի վաճառքի դուրս կգան S-Class-ի կուպե, կաբրիոլետ և 4 տեղանի կուպե տարբերակները: