Այլ Լուրեր

USD BUY - 360.00+0.00 USD SELL - 361.50+0.50
EUR BUY - 401.00+1.00 EUR SELL - 403.50+0.00
OIL:  BRENT - 92.42+0.79 WTI - 86.60+0.80
COMEX:  GOLD - 4020.70-2.05 SILVER - 51.10-2.78
COMEX:  PLATINUM - 1564.40-0.84
LME:  ALUMINIUM - 3066.50+0.13 COPPER - 13896.50+0.93
LME:  NICKEL - 16225.00-0.78 TIN - 46439.00-0.06
LME:  LEAD - 1886.00+0.03 ZINC - 3731.00+0.54
FOREX:  USD/JPY - 158.84+0.56 EUR/GBP - 1.1163-0.52
FOREX:  EUR/USD - 1.1163-0.52 GBP/USD - 1.3345-0.74
STOCKS RUS:  RTSI - 935.93-0.37
STOCKS US: DOW JONES - 52231.89-0.30 NASDAQ - 25065.87-0.74
STOCKS US: S&P 500 - 7520.93-0.38
STOCKS JAPAN:  NIKKEI - 60459.58+2.87 TOPIX - 3893.71+1.98
STOCKS CHINA:  HANG SENG - 24557.04+0.44 SSEC - 3663.72+0.08
STOCKS EUR:  FTSE100 - 10751.59-0.29 CAC40 - 8278.59+0.55
STOCKS EUR:  DAX - 26347.45+0.31
10/11/2026  CBA:  USD - 360.43+0 GBP - 484.06+0.4
10/11/2026  CBA:  EURO - 404.55+1.19
10/11/2026  CBA:  GOLD - 47708+781 SILVER - 609.82+7.01
Շուշան Սարգսյանի մոնո-օպերաները Recording Academy-ի ամենամյա մրցանակաբաշխության «լավագույն ժամանակակից դասական ստեղծագործություն» անվանակարգում են
24/09/2025 17:04
Կիսվել

Շուշան Սարգսյանի մոնո-օպերաները Recording Academy-ի ամենամյա մրցանակաբաշխության «լավագույն ժամանակակից դասական ստեղծագործություն» անվանակարգում են

Կոմպոզիտոր Շուշան Սարգսյանի միանգամից երկու մոնո-օպերաները Recording Academy-ի 68-րդ ամենամյա մրցանակաբաշխության «լավագույն ժամանակակից դասական ստեղծագործություն» անվանակարգում են։

Ամերիկյան AFL Music – AFL Productions LLC-ն հպարտությամբ ներկայացնում է կոմպոզիտոր Շուշանի՝  ժամանակակից դասական երաժշտության նորաձև ձայնը, որի ստեղծագործությունները ներկայացվել են ձայնագրման ակադեմիայի 68-րդ ամենամյա մրցանակաբաշխությանը (2026):

ՇՈՒՇԱՆ-«Reflections» և «Dialogue»

Ժամանակակից դասական երաժշտությունը մշտապես որոնում է թարմ ձայներ ու համարձակ արտահայտչամիջոցներ։ Այս միջավայրում առանձնանում է կոմպոզիտոր ՇՈՒՇԱՆԸ՝ իր սերնդի առաջատար, տեսլական ունեցող երիտասարդ կոմպոզիտորներից մեկը։ Նրա նոր երկու մոնո-օպերաները՝ «Reflections» և «Dialogue», ներկայացվել են 68-րդ «Գրեմմի» մրցանակաբաշխության «ժամանակակից դասական կոմպոզիցիա» անվանակարգում և վերաիմաստավորում են մոնոօպերայի ժանրը՝ համադրելով խորություն և նորարարություն:

«Reflections»

Կամերային մոնոօպերա սոպրանոյի, ջութակի և դաշնամուրի համար՝ «Reflections»-ը հանդիսանում է մի ինտիմ երաժշտական ճամփորդություն դեպի կանացի գիտակցության ներս։ Ստեղծագործությունը հյուսվում է հիշողության, ձայնի և լռության բեկորներից՝ ձայնային գոբելեն ստեղծելով, որը միաժամանակ անժամանակ է ու արդիական։

Կատարում են՝ 

  • Թերեզա Գևորգյան (սոպրանո, Մեծ Բրիտանիա)
  • Մարտին Շահբազյան (դաշնամուր, ԱՄՆ)
  • Էրիկ Մանուկյան (ջութակ, Հայաստան)

«Dialogue»

Սա մոնո-օպերա է բարիտոնի համար՝ նոր ուղի հարթելով այդ ժանրում։ «Dialogue»-ը մերժում է ավանդական ձևաչափերը՝ համադրելով խոցելիությունը ուժի, լռությունը՝ պոռթկման հետ։ Հարմոնիկ նոր լեզվով ու նրբագեղ հյուսվածքներով այս գործը դառնում է գեղարվեստական խոսք տղամարդկային ներաշխարհի մասին՝ 21-րդ դարի լեզվով։

Կատարում  են՝

  • Ակսել Դավեյան (բարիտոն, Գերմանիա)
  • Մարտին Շահբազյան (դաշնամուր, ԱՄՆ)

Շուշանի երաժշտությունը կամուրջ է ստեղծում ավանդույթի և արդիականության միջև՝ հաղորդելով ժամանակակից օպերային արվեստին և՛ մտերմություն, և՛ համընդհանուրություն։

Մոնո-օպերաների հղումները Spotify հարթակում.
Dialogue, Reflections

10/11/2026
դրամ
Դոլար (USD)
360.43
+0
Եվրո (EUR)
404.55
+1.19
Ռուբլի (RUR)
4.3579
-0.0208
Լարի (GEL)
138.92
-0.02
47708
+781
Արծաթ
609.82
+7.01