Այլ Լուրեր

USD BUY - 381.00+0.00 USD SELL - 383.00-0.50
EUR BUY - 446.00+1.00 EUR SELL - 449.00+0.00
OIL:  BRENT - 61.89+1.79 WTI - 58.06+2.33
COMEX:  GOLD - 4363.50-3.66 SILVER - 73.26-4.22
COMEX:  PLATINUM - 2168.80-12.24
LME:  ALUMINIUM - 2960.50+0.00 COPPER - 12162.50+0.00
LME:  NICKEL - 15786.00+0.00 TIN - 42815.00+0.00
LME:  LEAD - 1994.50+0.00 ZINC - 3090.50+0.00
FOREX:  USD/JPY - 156.26-0.17 EUR/GBP - 1.1772+0.01
FOREX:  EUR/USD - 1.1772+0.01 GBP/USD - 1.3503+0.06
STOCKS RUS:  RTSI - 1115.35-0.15
STOCKS US: DOW JONES - 48461.93-0.51 NASDAQ - 23474.35-0.50
STOCKS US: S&P 500 - 6905.74-0.35
STOCKS JAPAN:  NIKKEI - 50526.92-0.44 TOPIX - 3426.52+0.10
STOCKS CHINA:  HANG SENG - 25635.23-0.71 SSEC - 3965.28+0.04
STOCKS EUR:  FTSE100 - 9866.53-0.04 CAC40 - 8112.02+0.10
STOCKS EUR:  DAX - 24351.12+0.05
29/12/2025  CBA:  USD - 381.46-0.01 GBP - 514.86+0.3
29/12/2025  CBA:  EURO - 448.71-0.43
29/12/2025  CBA:  GOLD - 54568-2 SILVER - 885.23-0.02
Հունվարի 1-ից Վրաստան մուտք գործող բոլոր զբոսաշրջիկների համար պարտադիր է դառնում առողջության և դժբախտ պատահարի ապահովագրությունը
30/12/2025 11:30
Կիսվել

Հունվարի 1-ից Վրաստան մուտք գործող բոլոր զբոսաշրջիկների համար պարտադիր է դառնում առողջության և դժբախտ պատահարի ապահովագրությունը

Հունվարի 1-ից, համաձայն «Զբոսաշրջության մասին» Վրաստանի օրենքի, Վրաստան մուտք գործող բոլոր զբոսաշրջիկների համար պարտադիր է դառնում առողջության և դժբախտ պատահարի ապահովագրության առկայությունը։

Վրաստան մուտք գործող յուրաքանչյուր զբոսաշրջիկ պարտավոր է ներկայացնել ապահովագրության առկայության վերաբերյալ փաստաթուղթ՝ ֆիզիկական կամ էլեկտրոնային տարբերակով՝ կազմված վրացերեն կամ անգլերեն։

Ապահովագրական փաստաթուղթը կարող է տրամադրվել ինչպես վրացական, այնպես էլ միջազգային ապահովագրական ընկերությունների կողմից, և ապահովագրական գումարը պետք է կազմի նվազագույնը 30․000 լարի։ Ապահովագրական ծածկույթը պետք է պարունակի հետևյալը.

• ապահովագրական պայմանագրի կողմեր,

• ծածկույթի տարածք,

• ապահովագրության առարկա,

• ապահովագրական ժամանակահատվածի մեկնարկի և ավարտի ժամկետներ,

• ապահովագրված ռիսկեր,

• ապահովագրական գումարի չափ,

• ապահովագրական վճարի չափ, վճարման վայր և ժամկետ։

Ապահովագրությունը պետք է գործի Վրաստան մուտք գործելուց մինչև մեկնումը՝ երկրում գտնվելու ողջ ժամանակահատվածի ընթացքում։

Նշենք, որ պարտադիր ապահովագրության պահանջից ազատված են Վրաստան մուտքի դիվանագիտական կամ հատուկ արտոնագիր ունեցող անձինք, դիվանագիտական, պաշտոնական, ծառայողական կամ հատուկ անձնագիր կրողները, դիվանագիտական առաքելությունների, հյուպատոսական հիմնարկների, միջազգային կազմակերպությունների ներկայացուցչությունների, ինչպես նաև դրանց հավասարեցված ներկայացուցչությունների հավատարմագրված աշխատակիցները և նրանց ընտանիքի անդամները և այն անձինք, որոնց մուտքը Վրաստան նախատեսված է Վրաստանի միջազգային համաձայնագրերով կամ պայմանագրերով:

Միջազգային ավտոմոբիլային բեռնափոխադրումներով և ուղևորափոխադրումներով զբաղվող վարորդները ևս ազատված են պարտադիր ապահովագրության պահանջից։

29/12/2025
դրամ
Դոլար (USD)
381.46
-0.01
Եվրո (EUR)
448.71
-0.43
Ռուբլի (RUR)
4.9132
+0.0125
Լարի (GEL)
141.69
+0.11
54568
-2
Արծաթ
885.23
-0.02