Այլ Լուրեր

USD BUY - 361.00+0.00 USD SELL - 363.00-0.50
EUR BUY - 408.00+0.00 EUR SELL - 410.00+0.00
OIL:  BRENT - 102.61+0.55 WTI - 91.11-1.50
COMEX:  GOLD - 4133.70-0.30 SILVER - 59.98-1.23
COMEX:  PLATINUM - 1700.00-2.65
LME:  ALUMINIUM - 3100.50-3.53 COPPER - 14258.50-1.25
LME:  NICKEL - 15626.00-2.08 TIN - 54013.00-0.34
LME:  LEAD - 1851.50-2.45 ZINC - 3710.50-4.12
FOREX:  USD/JPY - 157.83-0.06 EUR/GBP - 1.125+0.00
FOREX:  EUR/USD - 1.125+0.00 GBP/USD - 1.3241+0.27
STOCKS RUS:  RTSI - 860.25-0.38
STOCKS US: DOW JONES - 51176.96+0.49 NASDAQ - 27190.86+1.19
STOCKS US: S&P 500 - 7722.72+0.73
STOCKS JAPAN:  NIKKEI - 68309.46-0.94 TOPIX - 4091.00-0.99
STOCKS CHINA:  HANG SENG - 23972.29-2.60 SSEC - 3842.19+0.00
STOCKS EUR:  FTSE100 - 10461.95+0.32 CAC40 - 7897.19+0.79
STOCKS EUR:  DAX - 25231.20+1.17
02/10/2026  CBA:  USD - 362.55-0.27 GBP - 478.82-0.94
02/10/2026  CBA:  EURO - 407.29-2.41
02/10/2026  CBA:  GOLD - 48393-323 SILVER - 710.1+1.69
ՎիվաՍել-ՄՏՍ-ը կրկին «Վերադարձի» դասական երաժշտության փառատոնի գլխավոր հովանավորն է
30/10/2013 15:27
Կիսվել

ՎիվաՍել-ՄՏՍ-ը կրկին «Վերադարձի» դասական երաժշտության փառատոնի գլխավոր հովանավորն է

Արամ Խաչատրյան համերգասրահում մեկնարկել է «Վերադարձի» դասական երաժշտության յոթերորդ փառատոնը:

Հայաստանի հեռահաղորդակցության առաջատար օպերատոր ՎիվաՍել-ՄՏՍ-ի շարունակական հոգածության և աջակցության շնորհիվ, արդեն ավանդական դարձած փառատոնն այս տարի ևս մայրաքաղաքի հանդիսատեսին հնարավորություն կընձեռի հանդիպելու արտերկրում ապրող և ստեղծագործող տաղանդաշատ մեր հայրենակիցներին, ունկնդրելու դասական երաժշտության  գլուխգործոցներ:

«Ժամանակակից աշխարհում արվեստը սահմաններ չի ճանաչում: Մշակութային հարուստ ժառանգություն ունեցող երկրի արվեստագետները կարող են ինքնադրսևորվել ու ստեղծագործել թե՛ հայրենիքում, և թե՛ արտերկրում: Վերջին տասնամյակներում դասական երաժշտարվեստի ականավոր ներկայացուցիչներից շատերը մեկնել են Հայաստանից՝ առավել կատարելագործվելու և համաշխարհային բարձունքներ նվաճելու համար: Անշուշտ, մենք՝ հայերս, հպարտություն ենք ապրում տեսնելով, թե ինչպես են մեր հայրենակիցներն իրենց արժանի տեղը գտնում միջազգային ասպարեզում: Միաժամանակ, պետք է հիշել, որ խոստումնալից երիտասարդ կատարողների բացահայտումը, նրանց հետագա զարգացումն ու սերնդափոխությունը ենթադրում են շարունակական կապի առկայություն և փորձի փոխանցում: Դրա համար անհրաժեշտ է, որպեսզի դասական երաժշտության հայազգի կատարողներն ու ստեղծագործողները հնարավորինս հաճախակի հանդես գան հայրենիքում», – նշել է ՎիվաՍել-ՄՏՍ-ի գլխավոր տնօրեն Ռալֆ Յիրիկյանը:

Համերգային ծրագիրը, որը նվիրված է Հայաստանի պետական կամերային նվագախմբի հիմնադիր, ականավոր երաժիշտ Զարեհ Սահակյանցի 80-ամյակին, ներկայացրել են տաղանդաշատ երաժիշտներ Դավիթ Հարությունյանը (ջութակ, Ֆրանսիա), Տոմոկո Ակասական (ալտ, ճապոնիա), Միքայել Հախնազարյանը (թավջութակ, Գերմանիա), Մերի Մովսիսյանը (սոպրանո), ինչպես նաև Հայաստանի պետական կամերային նվագախումբը` գեղարվեստական ղեկավար և գլխավոր դիրիժոր Վահան Մարտիրոսյանի ղեկավարությամբ:

Ծրագրում ընդգրկված էին Զ. Սահակյանցի փոխադրումները` Ձայնի և կամերային նվագախմբի համար, Վ.Ա. Մոցարտի, Տ.Վիտալիի, Մ.Ռավելի, Է.Բլոխի, Կ.Ատտերբերգի  ստեղծագործությունները:

Փառատոնը հանդիսատեսին կներկայանա 6 համերգից բաղկացած համերգաշարով և իր աշխատանքը կեզրափակի նոյեմբերի 20-ին:

02/10/2026
դրամ
Դոլար (USD)
362.55
-0.27
Եվրո (EUR)
407.29
-2.41
Ռուբլի (RUR)
4.3363
-0.012
Լարի (GEL)
139.25
-0.11
48393
-323
Արծաթ
710.1
+1.69