Այլ Լուրեր

USD BUY - 366.50+0.00 USD SELL - 369.00+0.00
EUR BUY - 417.00-1.00 EUR SELL - 425.00+0.00
OIL:  BRENT - 77.53-1.94 WTI - 73.62-3.76
COMEX:  GOLD - 4181.90-0.82 SILVER - 65.53-1.10
COMEX:  PLATINUM - 1641.70-1.22
LME:  ALUMINIUM - 3396.50-5.44 COPPER - 13595.00+0.56
LME:  NICKEL - 17580.00-5.39 TIN - 53293.00+0.68
LME:  LEAD - 1954.00-2.54 ZINC - 3556.50+0.75
FOREX:  USD/JPY - 161.55-0.11 EUR/GBP - 1.1422-0.25
FOREX:  EUR/USD - 1.1422-0.25 GBP/USD - 1.3239+0.02
STOCKS RUS:  RTSI - 990.05-4.65
STOCKS US: DOW JONES - 51712.71+0.29 NASDAQ - 26166.60-1.32
STOCKS US: S&P 500 - 7472.79-0.37
STOCKS JAPAN:  NIKKEI - 69788.38-3.55 TOPIX - 3990.38-2.56
STOCKS CHINA:  HANG SENG - 23336.28-1.82 SSEC - 4106.25-1.37
STOCKS EUR:  FTSE100 - 10437.85+0.72 CAC40 - 8400.11-0.25
STOCKS EUR:  DAX - 25139.69+0.62
23/06/2026  CBA:  USD - 368.08+0.01 GBP - 486.68-0.42
23/06/2026  CBA:  EURO - 419.65-1.94
23/06/2026  CBA:  GOLD - 49667+546 SILVER - 785.19+19.96
Մահացել է Տեր Սարգիս աբեղա Այվազյանը
07/11/2013 15:09
Կիսվել

Մահացել է Տեր Սարգիս աբեղա Այվազյանը

Նոյեմբերի 6-ին 58 տարեկան հասակում վախճանվել է Մայր Աթոռի միաբան, Կոտայքի թեմի Թեղենիքի Սրբոց Նահատակաց եկեղեցու հոգևոր հովիվ Հոգեշնորհ Տ. Սարգիս աբեղա Այվազյանը:

Հայր Սարգիսը ծնվել է Ախալքալաքի շրջանի Ազավրեթ գյուղում: 1978թ. ավարտել է ԵՊՀ-ի Մեխ-մաթ ֆակուլտետը:

1981թ. ավարտել է Մոսկվայի Պետական Համալսարանի Մեխանիկայի և մաթեմատիկայի ֆակուլտետի ասպիրանտուրան և պաշտպանել է թեկնածուական դիսերտացիան:

1982-1991թթ. աշխատել է ԵՊՀ-ի Մեխանիկայի և մաթեմատիակայի ֆակուլտետում` որպես գիտաշխատող:

1993-1995թթ. աշխատել է «Գանձասար» աստվածաբանական հանդեսում:

2001թ.-ից ծառայել է Ս. Գեղարդավանքում:

2002-2004թթ. ուսանել է Մայր Աթոռ Ս. Էջմիածնի Քահանայից պատրաստման լսարանում:

2004թ. հոկտեմբերի 3-ին ձեռամբ Տ. Նավասարդ արքեպիսկոպոս Կճոյանի ձեռնադրվել է սարկավագ:

2004-2006թթ. ծառայել է ՀՀ Զինված ուժերում` որպես հոգևոր սպասավոր:

2006-2009թթ. եղել է Ս. Գեղարդավանքի սարկավագ:

2009թ. հուլիսի 19-ին ձեռամբ Տ.Խաժակ արքեպիսկոպոս Պարսամյանի ձեռնադրվել է կուսակրոն քահանա:

2009թ. սեպտեմբերից ծառայում էր Կոտայքի թեմի Թեղենիքի Սրբոց Նահատակաց եկեղեցում` որպես հոգևոր հովիվ:

HayNews.am-ը տեղեկացնում են, որ այսօր ժամը 17.00-ին Հայր Սարգսի հոգու հանգստության համար Աբովյանի Ս. Ստեփանոս եկեղեցում տեղի կունենա հոգեհանգստյան արարողություն: Իսկ վաղը` նոյեմբերի 8-ին, նույն եկեղեցում կկատարվի վերջին օծման արարողությունը:

AMP
23/06/2026
դրամ
Դոլար (USD)
368.08
+0.01
Եվրո (EUR)
419.65
-1.94
Ռուբլի (RUR)
4.9314
-0.0499
Լարի (GEL)
139.03
+0.2
49667
+546
Արծաթ
785.19
+19.96