Այլ Լուրեր

USD BUY - 360.00+0.00 USD SELL - 361.00-0.50
EUR BUY - 400.00-1.00 EUR SELL - 403.00-1.00
OIL:  BRENT - 96.55-1.45 WTI - 89.63-1.32
COMEX:  GOLD - 4065.90+0.03 SILVER - 51.85+0.10
COMEX:  PLATINUM - 1546.40+0.62
LME:  ALUMINIUM - 3062.50-0.21 COPPER - 13768.00-2.73
LME:  NICKEL - 16353.00+7.09 TIN - 46467.00-4.92
LME:  LEAD - 1885.50-1.26 ZINC - 3711.00-3.42
FOREX:  USD/JPY - 158.26-0.11 EUR/GBP - 1.116+0.15
FOREX:  EUR/USD - 1.116+0.15 GBP/USD - 1.3384+0.26
STOCKS RUS:  RTSI - 949.88-0.14
STOCKS US: DOW JONES - 51285.73-0.46 NASDAQ - 24579.43+1.09
STOCKS US: S&P 500 - 7376.86+0.31
STOCKS JAPAN:  NIKKEI - 58775.50+2.33 TOPIX - 3818.16+2.97
STOCKS CHINA:  HANG SENG - 24448.95-0.13 SSEC - 3660.79+0.32
STOCKS EUR:  FTSE100 - 10673.94-1.01 CAC40 - 8139.00-0.81
STOCKS EUR:  DAX - 25820.36-1.92
09/11/2026  CBA:  USD - 360.43+0.09 GBP - 483.66+1.02
09/11/2026  CBA:  EURO - 403.36+0.75
09/11/2026  CBA:  GOLD - 46927-721 SILVER - 602.81-9.12
Պետական եկամուտների կոմիտեն կազմակերպում է դասընթացներ գործարարների համար
03/02/2014 18:21
Կիսվել

Պետական եկամուտների կոմիտեն կազմակերպում է դասընթացներ գործարարների համար

2014թ.-ի փետրվարի 17-ից 19-ը Պետական եկամուտների կոմիտեի ուսումնական կենտրոնը կազմակերպում է եռօրյա դասընթաց` «Հարկային օրենսդրության դրույթներ ԱԱՀ վճարող հարկ վճարողների համար» թեմայով:

Պետական եկամուտների կոմիտեի տարածած հայտարարության մեջ նշվում է, որ դասընթացին մասնակցելու համար անհրաժեշտ է մասնակցության վճարումը կատարել (Արդշինինվեստբանկ ՓԲԸ Հ/Հ 2470102790880000) մինչև փետրվարի 14-ը ներառյալ և ուղարկել մասնակցության հայտ (կազմակերպության անվանում, ՀՎՀՀ, իրավաբանական հասցե, բանկային վավերապայմաններ և մասնակցի անուն, ազգանուն, հեռախոսահամար) «ՀՀ ԿԱ ՊԵԿ Ուսումնական կենտրոն» ՊՈԱԿ-ի էլեկտրոնային հասցեին՝ [email protected]: Դասընթացի արժեքն է 28.800 ՀՀ դրամ (ներառյալ ԱԱՀ):

Միևնույն ժամանակ, 2014թ.-ի փետրվարի 13-ին և 14-ին ուսումնական կենտրոնը կազմակերպում է «Պարտադիր կուտակային կենսաթոշակային համակարգ» թեմայով դասընթաց, որի նպատակն է ապահովել «Եկամտային հարկի և պարտադիր կուտակային վճարի անձնավորված հաշվառման մասին» և «Կուտակային կենսաթոշակների մասին» ՀՀ օրենքներով սահմանված պարտադիր կուտակային վճարներին վերաբերող՝ 2014 թվականի հունվարի 1-ից ուժի մեջ մտած դրույթների իրազեկումը: Դասընթացին մասնակցելու համար անհրաժեշտ է մասնակցության վճարումը կատարել (Արդշինինվեստբանկ ՓԲԸ Հ/Հ 2470102790880000) մինչև յուրաքանչյուր դասընթացին նախորդող օրը և ուղարկել մասնակցության հայտ (կազմակերպության անվանում, ՀՎՀՀ, իրավաբանական հասցե, բանկային վավերապայմաններ և մասնակցի անուն, ազգանուն, հեռախոսահամար) ՊՈԱԿ-ի էլեկտրոնային հասցեին՝ [email protected]: Դասընթացի արժեքն է 12.000 ՀՀ դրամ է (ներառյալ ԱԱՀ):

Դասընթացներն անց են կացվելու ք. Երևան, Ահարոնյան 12/3 հասցեում:

Լրացուցիչ տեղեկատվության համար զանգահարել հետևյալ հեռախոսահամարներով` 060 544 986, 060 544 692:

09/11/2026
դրամ
Դոլար (USD)
360.43
+0.09
Եվրո (EUR)
403.36
+0.75
Ռուբլի (RUR)
4.3787
-0.0214
Լարի (GEL)
138.94
-0.01
46927
-721
Արծաթ
602.81
-9.12