Հայաստանում նորածիններին առավել հաճախ անվանում են Մանե և Նարեկ
2013 թվականին մեր հանրապետությունում ծնվել է 41 հազար 770 երեխա` 19 հազար 570 աղջիկ և 22 հազար 200 տղա:
Ազգային վիճակագրական ծառայությունից հայտնում են, որ հաշվետու տարում հանրապետությունում ծնված աղջիկներին առավել հաճախ անվանել են Նարե, իսկ տղաներին` Դավիթ:
Նորածին աղջիկներին առավել հաճախ տրվող անունների առաջին տասնյակում են հայտնվել նաև Մարի, Մանե, Միլենա, Անի, էլեն, Անահիտ, Մարիա, Մարիամ, Աննա անունները, իսկ տղա երեխաներին առավել հաճախ անվանել են Նարեկ, Գոռ, Հայկ, Ալեքս, Էրիկ, Սամվել, Տիգրան, Արթուր, Արման: